Խորհուրդներ ռոումինգի համար

Ucom ռոումինգի հետ միշտ կապի մեջ եղեք Ձեր ընտանիքի անդամների և ընկերների հետ գործուղման ժամանակ և արձակուրդում:

Գտնվելով արտերկրում` կարող եք վայելել շարժական ծառայության բոլոր հնարավորությունները ճիշտ այնպես, ինչպես տանը. զանգահարել և զանգեր ընդունել, ստանալ և ուղարկել հաղորդագրություններ և օգտվել շարժական ինտերնետից: Ցանկացած երկիր մուտք գործելուն պես Դուք SMS հաղորդագրությամբ կտեղեկանաք նշված օպերատորի ցանցում գործող սակագների մասին:

Մուտքային և ելքային զանգերի գանձումը կատարվում է ըստ րոպեների:

Շարժական ինտերնետի գանձումը կատարվում է 10-ական կիլոբայթերով: Օրինակ` եթե Դուք ռոումինգում գտնվելիս օգտվում եք շարժական ինտերնետ ծառայությունից, որի ընթացքում օգտագործվում է 22ԿԲ, գանձումը կատարվում է 30ԿԲ-ի համար: 

Արտերկրում Ձեր սմարթֆոնը ավտոմատ կերպով պետք է միանա տեղական ցանցին, որի մասին կստանաք ծանուցող հաղորդագրություն:  

  • Եթե սմարթֆոնն ավտոմատ կերպով չի միանում որևէ օպերատորի, կարող եք Ձեր սմարթֆոնի «Կարգավորումներ» բաժնից ընտրել ցանկալի օպերատորին՝ անջատելով ցանցի ավտոմատ ընտրության հնարավորությունը։ Ցանցը մեխանիկորեն ընտրելու համար կարող եք սեղմել այստեղ ,որոնել Ձեր սմարթֆոնի մոդելը, ընտրել «Set up roaming» տարբերակը, որից հետո համակարգը կցուցադրի Ձեր սմարթֆոնով ցանցն ընտրելու քայլերը։
  • Եթե ամեն դեպքում չեք կարողանում օգտվել ինտերնետ ծառայություններից, համոզվեք, որ Ձեր սմարթֆոնի «Կարգավորումներ» բաժնում միացրել եք "Data roaming"-ը։

 Դե իսկ ռոումինգում մատչելի սակագնով ինտերնետից օգտվելու համար խորհուրդ ենք տալիս ակտիվացնել ինտերնետ փաթեթներ։ Պարզապես հավաքեք *121#, այնուհետև, հետևելով հրահանգներին, ընտրեք Ձեզ անհրաժեշտ ինտերնետ փաթեթը:

 Ռոումինգում շարժական ինտերնետ ծառայության դիմաց կատարված գանձումը կարող եք տեսնել Ձեր զանգերի վերծանման մեջ։ Ընդ որում, վերծանման մեջ նշված յուրաքանչյուր միավորը համարժեք է 10 Կբ-ին, այսինքն՝ եթե զանգերի վերծանման մեջ «չափման միավոր» դաշտում նշված է 1, գանձումը կատարվել է 10 Կբ-ի համար:

 Արտերկրում կարող եք հեշտորեն վերալիցքավորել Ձեր հաշիվը կամ կատարել այլ վճարումներ ինչպես Ucom-ի վերալիցքավորման քարտերով, այնպես էլ առցանց`մեր կայքի միջոցով, ՀՀ թողարկած քարտերով կամ այլ միջազգային վճարային  համակարգով ։  

 Ռոումինգում խնդիրների առաջացման դեպքում կարող եք կապվել բաժանորդների սպասարկման կենտրոնի հետ` կատարելով անվճար զանգ +374 11 444 444 հեռախոսահամարին կամ օգտվելով մեր առցանց օգնության ծառայությունից: