ՓՈՐՁԻՐ ԱՊԱԳԱՆ


ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-webp(80).png?token=e10253c4e2760639fab8f8f3ff23e8ff)
-webp(80).png?token=5cb33d5b7bfb9ba0579f0eae964d8f27)
-webp(80).png?token=8780427939450d34b6400b8b155ff649)


ԱՄԵՆԱԼԱՅՆ
ԾԱԾԿՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Գերազանց ծածկույթ
- Լավ ծածկույթ
- Թույլ ծածկույթ

ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ
Գնիր քո նոր 5G սմարթֆոնը մեր օնլայն խանութից
Արի Ucom` քո համարով
ԻՆՉՊԵ՞Ս ՄԻԱՆԱԼ
ՑԱՆՑԻՆ
5G ցանցին միանալու համար պարզապես թարմացրու սմարթֆոնիդ կարգավորումները
- Անցիր սմարթֆոնի «Կարգավորումներ» բաժին
- Ընտրիր «Միանալ (բջջային կապին կամ ցանցին)» հրահանգը
- Ընտրիր «Բջջային ցանցեր» բաժինը
- Սեղմիր «Ցանցային ռեժիմ» (ձայն և տվյալներ) կոճակը
- Ընտրիր ավտոմատ միացում 5G ցանցին
- Անցիր սմարթֆոնի «Կարգավորումներ» բաժին
- Ընտրիր «Միանալ» հրահանգը
- Ընտրիր «Բջջային ցանցեր» բաժինը
- Սեղմիր «Ցանցային ռեժիմ» կոճակը
- Ընտրիր ավտոմատ միացում 5G ցանցին
-
5G-ն նոր սերնդի բջջային ցանց է, որը Ucom բաժանորդներին առաջարկում է աննախադեպ արագություն և հուսալիություն։ Այս նորարարական տեխնոլոգիան բացում է անսահման հնարավորություններ ինչպես բիզնեսների, այնպես էլ անհատ բաժանորդների համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։
5G-ն ապահովում է առավել բարդ և ինտերակտիվ լուծումներ, որոնք կարող են դառնալ թվային տեխնոլոգիաների զարգացման և նորարարության շարժիչ ուժը: -
5G ցանցին միանալու հնարավորություն ունեն Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող մի շարք սմարթֆոններ (բացառությամբ Samsung և Google Pixel սմարթֆոնների, բայց Samsung S24 սմարթֆոնները ևս 5G ցանցին միանալու հնարավորություն ունեն):
-
5G կապից կարող են օգտվել Ucom-ի շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (օրինակ՝ Level Up, Unity և այլն): 5G-ն շարժական ինտերնետի սակագնային պլանների բաժանորդներին դեռևս հասանելի չէ (uGo, uHome և այլն)։
-
Ի տարբերություն 4G-ի, 5G-ն ապահովում է կապի ավելի բարձր արագություն և կայունություն։
-
5G ցանցին միանալու համար հատուկ SIM քարտ հարկավոր չէ։ Կարևորն այն է, որ սմարթֆոնն աջակցի 5G տեխնոլոգիային:
-
Կանխավճարային սակագնային պլանների պայմաններին կարող ես ծանոթանալ այստեղ
-
Հետվճարային սակագնային պլանների պայմաններին կարող ես ծանոթանալ այստեղ
-
Ucom-ը ներդրել է հաճախականության բաժնի կրկնապատկումով 5G տեխնոլոգիա՝ օգտագործելով ոչ ինքնավար տեղակայման մեթոդը (Release 15, 3GPP)։
Ոչ ինքնավար տեղակայման մեթոդը ենթադրում է, որ 5G տեխնոլոգիան օգտագործում է 4G ցանցի ենթակառուցվածքը։
Ոչ ինքնավար 5G-ն ռադիո հասանելիության ցանց է, որը գործում է 4G LTE հիմնական կայանի՝ Evolved Packet Core (EPC)-ի միջոցով։ Այս մոդելը ներառում է և՛ 4G, և՛ 5G բազային կայաններ, որտեղ առաջնային է 4G բազային կայանը։ Քանի որ 5G կառավարման հարթությունը հիմնված է EPC-ի վրա, ռադիոհաճախականության ազդանշաններն ուղարկվում են 4G բազային կայան։Հիշեցում՝
Ինչպես բոլոր բջջային տեխնոլոգիաներում, այնպես էլ 5G (NSA)-ում արագությունները կարող են տատանվել ռադիո միջավայրից և տվյալ տեղանքում միաժամանակ ակտիվ բաժանորդների քանակից կախված։ Խիտ բնակեցված տեղանքներում, ծանրաբեռնված կայանների շրջակայքում, սպասարկող բազային կայաններից մեծ հեռավորությունների վրա ներբեռնման և վերբեռնման արագությունները կարող են լինել օգտագործվող սարքավորման առավելագույն թողունակությունից ցածր։
-
Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության պայմաններին կարող ես ծանոթանալ այստեղ