Կորպորատիվ կառավարում

Ucom-ի կորպորատիվ կառավարման կառուցվածքը

  • Բաժնետերերի ընդհանուր ժողով
    • ​​​​​​​Ներդրողներ և նրանց ներկայացուցիչներ
  • Տնօրենների խորհուրդ
    • 5 անդամ, որոնցից առնվազն 2-ը՝ անկախ տնօրեններ
    • 3 հանձնաժողով, յուրաքանչյուրում՝ 3–4 անդամ`
      • Հսկողության և ներքին վերահսկման հանձնաժողով
      • Ֆինանսական, ռազմավարական և շուկայի զարգացման հանձնաժողով
      • Կորպորատիվ զարգացման, նշանակումների և վարձատրության հանձնաժողով
  • Վարչության գրասենյակ (քարտուղարություն)
    • Պատասխանատու է Տնօրենների խորհրդի և Բաժնետերերի ընդհանուր ժողովի գործունեության կազմակերպման, ինչպես նաև ներդրողների և շահագրգիռ կողմերի հետ կապի համակարգման համար։
  • Գործադիր կառավարում
    • Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը (CEO) և բարձրագույն ղեկավար կազմը

Տնօրենների խորհրդի հիմնական պարտականությունները

  • Ընկերության ռազմավարական կառավարում՝  ռազմավարության և բիզնես պլանի հաստատում և դրա վերահսկում, ներառյալ որոշումները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ընկերության ռազմավարության և բիզնես արժեքի վրա
  • Ակտիվների և սեփական կապիտալի կառավարում՝ սահմանված շեմերով
  • Գործադիր թիմի հաստատում և նրանց գործունեության գնահատում
  • Կորպորատիվ գործողություններ՝ միաձուլումներ և ձեռքբերումներ, վերակազմակերպում, բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկում, շահաբաժնային քաղաքականություն և այլն
  • Բաժնետերերի ժողովի նախապատրաստում և կազմակերպում

 

Ընկերության ռազմավարական կառավարումը ներառում է

  • Հնգամյա ռազմավարական պլանի հաստատում

  • Ընկերության տարեկան բիզնես պլանի հաստատում, ինչպես նաև դրա իրականացման վերահսկում և մոնիթորինգ

  • Գործադիր ղեկավարության գործունեության գնահատում

  • Ներքին կանոնակարգերի և դրանց փոփոխությունների հաստատում

  • Ռիսկերի կառավարման և ներքին վերահսկողության մեխանիզմների ստեղծում