Հայտարարություններ
Շուտով՝ նոր փաթեթ Uplay-ում
Հիշեցնում ենք, որ 2026 թվականի մարտի 3-ից Uplay տեսադարանում ներկայացված Armflix բաժանորդագրությունն այլևս չի գործելու։
Ուրախ ենք տեղեկացնել, որ շուտով հասանելի կլինի նոր փաթեթ, որը նույն՝ ամսական 2300 դրամ արժեքով կներառի հայկական սիրված ֆիլմերի և սերիալների լավագույն ընտրանին։ Նոր փաթեթում ընդգրկված կլինեն ինչպես դասական ու բոլորի կողմից սիրված ֆիլմեր, այնպես էլ ժամանակակից նախագծեր, հին և նոր հայկական սիթքոմեր, ինչպես նաև ընտանեկան, կատակերգական և դրամատիկ ժանրի բովանդակություն։
Մանրամասները և ամբողջական ֆիլմացանկը կներկայացվեն առաջիկայում։
Եթե ցանկանում եք ապաբաժանորդագրվել գործող ծառայությունից, խնդրում ենք կատարել հետևյալ քայլերը․ մուտք գործել Uplay հավելված, գլխավոր էջից անցնել «Կարգավորումներ» → «Բաժանորդագրություններ», ընտրել Armflix բաժանորդագրությունը, սեղմել «Ապաբաժանորդագրություն» կոճակը և հաստատել գործողությունը։ Ծառայությունը կդադարեցվի սահմանված ժամկետի ավարտին։
Շնորհակալ ենք, որ ընտրում եք Uplay-ը։
Հեռուստաալիքների ցանկում փոփոխություններ
Հարգելի բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից Uplay հեռուստաալիքների ցանկը կփոփոխվի, և մեր ցանկում կավելանան հետևյալ հեռուստաալիքները՝ Discovery Channel, Animal Planet, Food Network HD, TLC, Eurosport 1 HD, Eurosport 2 HD, Спортивный, Cartoon Network HD, Cartoonito, CNN HD, Շեմ։
Միաժամանակ, դադարեցվելու է Շողակաթ հեռուստաալիքի հեռարձակումը։
Armflix բաժանորդագրություն
Հարգելի բաժանորդ,
Տեղեկացնում ենք, որ Uplay տեսադարանում ներկայացված Armflix տեսալսողական նյութերը 2026 թվականի մարտի 2-ից այլևս հասանելի չեն լինի։
Միևնույն ժամանակ Uplay-ը շարունակելու է Ձեզ առաջարկել բազմազան և որակյալ ժամանց՝ հայկական և արտասահմանյան ֆիլմերով ու սերիալներով հարուստ նոր տեսալսողական բովանդակությամբ։
Uplay հարթակում պարբերաբար իրականացվում են թարմացումներ՝ Ձեր դիտման փորձը ավելի հետաքրքիր և հարմարավետ դարձնելու համար։
Եթե ցանկանում եք ապաբաժանորդագրվել Armflix ծառայությունից մինչև նշված ժամկետը, խնդրում ենք կատարել հետևյալ քայլերը․ մուտք գործեք Uplay հավելված, գլխավոր էջից անցեք «Կարգավորումներ» → «Բաժանորդագրություններ», ընտրեք Armflix բաժանորդագրությունը, սեղմեք «Ապաբաժանորդագրություն» կոճակը և հաստատեք գործողությունը։ Ծառայությունը կդադարեցվի։
Շնորհակալ ենք, որ ընտրում եք Uplay-ը։
Հեռուստաալիքների ցանկում փոփոխություններ
2026 թվականի Հունվարի 1-ից Uplay հեռուստաալիքների ցանկը կփոփոխվի, որի արդյունքում MTV 00`S, Nickelodeon JR, Comedy Central, Nickelodeon, MTV Live HD, Nickelodeon HD ալիքները դուրս կգան մեր ցանկից։
Հեռարձակվող ալիքների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ
Հեռուստաալիքների ցանկում փոփոխություններ
Հարգելի Բաժանորդ, մենք շարունակում ենք Ձեզ առաջարկել բազմազան և որակյալ բովանդակություն։ 01․10․2025-ից մեր ալիքների ցանկում կլինեն փոփոխություններ, որոշ ալիքներ հասանելի չեն լինի։ Շնորհակալ ենք Uplay-ն ընտրելու համար։
Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: