Համագործակցելով համաշխարհային ճանաչում ունեցող Nokia ընկերության հետ՝ Ucom-ը զարգացրել է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան արդիականացված 4G+ և 5G ցանց։ Ընկերությունը ոլորտի առաջատարն է և հանդիսանում է Հայաստանի ամենաարագ զարգացող հեռահաղորդակցության օպերատորը՝ մատուցելով բարձրորակ ֆիքսված և շարժական կապ, ինչպես նաև հեռուստատեսային և մեդիա ծառայություններ իր բաժանորդներին։
-webp(80)-o(jpg).webp?token=4952b1dc9d9cd606fcc9ac648385c0d9) 
                    Ucom-ը խոշորագույն գործատուներից և հարկատուներից է՝ իր գործունեության բոլոր ուղղություններում առաջնորդվելով կորպորատիվ պատասխանատվության կայուն սկզբունքներով։
-webp(80)-o(jpg).webp?token=4f51fc59b7e89eea50c95d399b6624cb) 
                    Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն՝ Ucom-ը մշտապես ներդրում է կատարում Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացում, նպաստում է երիտասարդների համար տեխնոլոգիական կրթության հասանելիությանը, աջակցում է վերականգնվող էներգիայի կիրառմանը և կանաչ նախաձեռնությունների իրագործմանը՝ միաժամանակ կառուցելով ավելի կայուն ապագա։
-webp(80)-o(jpg).webp?token=f2e91f962feeb9fc9e705f2631e18605) 
                    Մենք ձգտում ենք դառնալ հայկական հեռահաղորդակցության շուկայի նախընտրելի ազգային կապի օպերատոր և ճանաչված լինել որպես տեխնոլոգիական ու նորարարական լուծումների առաջատար՝
- այսօր իսկ կառուցելով ու գործարկելով ապագայի ցանցը
- մեր հաճախորդներին առաջարկելով գրավիչ թվային ծառայություններ
- ապահովելով հաճախորդների գոհունակությունը՝ մատուցված ծառայությունների անխափան ընթացքի միջոցով
- լինելով բաց նոր ու հեղափոխական լուծումների համար
Տարածաշրջանում ծավալած արդյունավետ գործընկերությունների միջոցով, մենք ակնկալում ենք Հայաստանը դարձնել տարածաշրջանային հաղորդակցական կենտրոն:
-webp(80)-o(jpg).webp?token=ec7cde970e6bf52e91268fed7f355437) 
                    Մենք միավորում ենք մարդկանց ամենուր՝ ստեղծելով նորարար և բարձրորակ հեռահաղորդակցության լուծումներ մեր հաճախորդների համար: Հանդիսանալով առաջատար նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում՝ մենք փոխում ենք մեր հասարակությունն ու միջավայրը՝ դառնալով մեր հաճախորդների վստահելի գործընկերը:
Մենք հավատում ենք, որ Ucom-ը՝ ներշնչված լինելով լավագույն ազգային և հայկական ավանդույթներով, իր հետ հայկական շուկա է բերում հեղափոխական լուծումներ և փոխում է յուրաքանչյուր անհատի կյանքը:
-webp(80)-o(jpg).webp?token=b1908d05c7aa24fb0c91bcc5a5cec487) 
                    Ucom-ում մենք առաջնորդվում ենք կապի, նորարարության և թվային զարգացման միջոցով հաճախորդների փորձարությունն անընդհատ բարելավելու սկզբունքով։
-webp(80)-o(jpg).webp?token=32f2c57fa80a620806c931cad82be711) 
                    Մեր ռազմավարությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա
- 
                        Լինել համակցված կապի ծառայություններ մատուցող առաջատար օպերատորը ՀայաստանումՄենք տրամադրում ենք ֆիքսված և շարժական ինտերնետ, հեռուստատեսություն և ձայնային ծառայություններ՝ միավորված մեկ ամբողջական լուծմամբ, որպեսզի հաճախորդները ստանան հուսալի, արագ և ամբողջական կապի ծառայություններ՝ մեկ -webp(80)-o(jpg).webp?token=4d064bbfb6f74b305da0b79bffb862ee)  
- 
                        Մշտապես արդիականացնել ցանցը՝ հաճախորդների փորձառության բարելավման համարՄենք շարունակաբար ներդրումներ ենք կատարում ցանցի զարգացման և տեխնոլոգիական արդիականացման մեջ՝ ապահովելով որակյալ կապի նոր չափանիշներ և հաճախորդների գերազանց փորձառություն։ -webp(80)-o(jpg).webp?token=bcc5f5cc22ebe7ebe17231ee85eb4207)  
- 
                        Ճանապարհ հարթել դեպի նոր սերնդի թվային լուծումներ և շարունակական զարգացումՄենք ներմուծում ենք աշխարհում առկա նորագույն տեխնոլոգիաները, որպեսզի մեր հաճախորդների համար ապահովենք գերազանց որակի ծառայություններ և լավագույն թվային փորձառություն։ -webp(80)-o(jpg).webp?token=a4dfde36efc3bc049b72553638586495)  
- 
                        Զարգացնել նորարար, դինամիկ և ներգրավված կորպորատիվ մշակույթՄենք կառուցում ենք թիմային միջավայր, որը խրախուսում է նորարարությունը, զարգացումը և հաճախորդակենտրոն մտածողությունը՝ ապահովելով կայուն առաջընթաց։ -webp(80)-o(jpg).webp?token=fdd02d93942c3f526c8082d78117d3bf)  
-webp(80)-o(png).webp?token=83544146107f1d0341162aa6236c6ecb) 
                -webp(80)-o(png).webp?token=bc29cdf6a844f7d858b7d539df39b88b) 
                -webp(80)-o(png).webp?token=bbb9fdc3859b907d72ccba0b00c09f8d) 
                -webp(80)-o(jpg).webp?token=f22d4521a8a3ddc189854acb33bdaedb) 
                     
                            