Պաշտպանություն խարդախություններից
Ucom-ում մենք գնահատում ենք մեր նկատմամբ ունեցած Ձեր վստահությունը, ուստի անում ենք ամեն ինչ՝ Ձեր հաղորդակցման անվտանգությունն ապահովելու համար: Շարժական հեռախոսակապի շուկայի վերջին զարգացումներին զուգընթաց՝ գնալով աճում է նաև ոլորտին առնչվող կեղծիքների և խարդախության դեպքերի թիվը: Առավել հաճախ հանդիպող դեպքերից են միջազգային համարներից (370XXXXXXXX, 371XXXXXXXX, 372XXXXXXXX, 373XXXXXXXX, 881XXXXXXXX, 882XXXXXXXX, 883XXXXXXXX և այլն) ստացվող հետևյալ բովանդակությամբ զանգերը կամ կարճ հաղորդագրությունները՝ «Ներկայանալով որպես կապի օպերատորի աշխատակից՝ առաջարկում են ակտիվացնել կամ չեղարկել որևէ ծառայություն (օրինակ՝ 5G) », «Ներկայանալով որպես բանկի աշխատակից՝ փորձում են ստանալ անձանց բանկային տվյալներ (օրինակ՝ վարկի ձևակերպում կամ չեղարկում) », «Դուք շահել եք …»: Նման դեպքերում հետ զանգահարելիս Դուք կարող եք լսել գովազդ, աղմուկ կամ համարի հավաքման ազդանշան և այլն: Արդյունքում, Ձեր հաշվից կկատարվի գանձում միջազգային զանգերի համար գործող սակագներին համապատասխան, որոնք շատ ավելի բարձր են, քան տեղական զանգերի համար գործող սակագները: Նման դեպքերից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս՝
Սրանք այն նվազագույն քայլերն են, որ կարող եք անել և ընձեռել մեզ հնարավորություն կանխելու նման դեպքերի շարունակական աճը՝ վերջիններից Ձեզ հնարավորինս պաշտպանելու և առավել խիստ միջոցներ ձեռնարկելու միջոցով: |