Վերադառնալ

Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Օգոստոս 26, 2026

Գյումրիում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց նույն հասցեում՝ Սայաթ-Նովա փողոց, 7 շենք, թիվ 6 խանութ։ Կենտրոնը հաճախորդներին կընդունի նորացված և առավել հարմարավետ միջավայրում՝ առաջարկելով Ucom-ի ծառայություններից օգտվելու ժամանակակից և արդյունավետ փորձառություն։

Գյումրու նորացված կենտրոնը Ucom-ի վաճառքի և սպասարկման 74 կենտրոններից մեկն է։ Այստեղ բաժանորդներին մեկ վայրում հասանելի է ընկերության ծառայությունների և տեխնոլոգիական լուծումների ամբողջ տեսականին՝ շարժական և ֆիքսված կապից մինչև հեռուստատեսային ծառայություններ, Wi-Fi լուծումներ և խելացի սարքեր։ Կենտրոնում հնարավոր է ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, ընտրել համապատասխան ծառայությունն ու տեղում ծանոթանալ Ucom-ի առաջարկներին։

 «Ucom-ի համար կարևոր է, որ բաժանորդների համար ժամանակակից և հարմարավետ միջավայր ապահովելը։ Մենք բարձր ենք գնահատում Գյումրու մեր բաժանորդների հավատարմությունն ու պատրաստ ենք բոլոր ջանքները ներդնել նրանց համար մեր կենտրոնում առավել որակյալ  փորձառություն ապահովելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեի սպասարկման սրահում՝ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդն ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով և առավել մատչելի գնով։ Բացի այդ, մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։

Ucom-ը շարունակում է բարելավել իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը՝ ապահովելով հասանելի, արագ և որակյալ սպասարկում Հայաստանի տարբեր քաղաքներում և համայնքներում։