Վերադառնալ

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

Հուլիս 2, 2026

Ucom-ը ներկայացնում է նոր՝ uMix 5000 մարզային փաթեթը, որը նախատեսված է Հայաստանի մարզերի բնակիչների համար։ Առաջարկը հնարավորություն է տալիս մեկ շահավետ ամսավճարով օգտվել տան համար անհրաժեշտ երեք հիմնական ծառայություններից՝ բարձրորակ ինտերնետից,  բազմաժանր հեռուստատեսությունից և ֆիքսված հեռախոսակապից՝ առանց տարեկան պարտավորության։

uMix 5000 մարզային փաթեթը ներառում է 100 Մբ/վ արագությամբ տան ինտերնետ, 200+ հեռուստաալիք և 180 րոպե ֆիքսված հեռախոսակապ։ Փաթեթի ամսավճարը կազմում է 5000 դրամ։

«Ucom-ում մենք կարևորում ենք, որ Հայաստանի մարզերի բնակիչները ունենան ժամանակակից և հուսալի կապի ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Մենք շարունակաբար աշխատում ենք ոչ միայն տեխնոլոգիական լուծումների զարգացման, այլև դրանք մարդկանց առօրյային ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ։ Մարզերում կապի ծառայությունների հասանելիության ընդլայնումը մեր երկարաժամկետ ռազմավարության կարևոր մասն է», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

uMix 5000 մարզային առաջարկը նոր միացումների համար հասանելի է հուլիսի 1-ից՝ Արտաշատ, Աշտարակ, Բյուրեղավան, Գորիս, Գավառ, Եղվարդ, Իջևան, Նոր Հաճն, Սևան և Վանաձոր քաղաքներում։ Ծառայությանը հնարավոր է միանալ Ucom-ի ակտիվ վաճառքի թիմի կամ վաճառքի և սպասարկման կենտրոնների միջոցով։

uMix 5000 մարզային․ ավելի շատ հնարավորություն Ձեր տան համար։