Վերադառնալ

Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը

Դեկտեմբեր 15, 2025

Ucom-ի և Armflix-ի համատեղ արտադրությամբ ստեղծված նոր բազմասերիանոց «13 Վայրկյան» ֆիլմի փակ ցուցադրությունը տեղի ունեցավ «Կինոպարկ»-ում։ Նոյեմբերի 18-ից ֆիլմը հասանելի է Uplay հարթակի բաժանորդների համար։

«13 Վայրկյան»-ը միախառնում է դետեկտիվ և կատակերգական ժանրերը՝ ներկայացնելով դինամիկ ու հետաքրքրաշարժ պատմություն։ Սերիալը ներառում է 16 մաս, գլխավոր դերերում հանդես են գալիս սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանը և Լիանա Վանոյանը։

Պատմության կենտրոնում քննիչ Մոնիկան և նախկին սպա Մայիսն են, որոնք փորձում են բացահայտել քաղաքի խոշոր հանցախմբերից մեկի կազմակերպած հանցագործությունը՝ անցնելով իրադարձություններով լի և հաճախ ծիծաղաշարժ իրավիճակներով։

«Մենք կարևորում ենք մեր բաժանորդներին ժամանակակից և բարձրորակ բովանդակություն ներկայացնելը և շարունակելու ենք ընդլայնել Uplay հարթակի հնարավորությունները։ Ուրախ ենք, որ այս ֆիլմը հասանելի է Uplay-ում և մեր բաժանորդները հնարավորություն ունեն վայելելու հետաքրքիր պատմություններ և ժամանցի նման փորձառություն ունենալ», - նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ֆիլմի ստեղծագործական կազմում են․ Գլխավոր պրոդյուսեր՝ Ռոբերտ Օղլախչյանը, Գեղարվեստական ղեկավար և պրոդյուսեր՝ Սերգեյ Հայրապետյանը, ռեժիսոր՝ Հովհաննես Ղազարյանը, սցենարիստ՝ Նարեկ Ավագյանը։ 

Ցուցադրությանը ներկա էին հայտնի դերասաններ, մեդիայի ներկայացուցիչներ, բովանդակության ստեղծողներ և հյուրեր։ Դիտումից առաջ նրանք հնարավորություն ունեցան հանդիպելու դերասանական կազմի հետ, շփվելու ստեղծագործական թիմի հետ և դիտելու առաջին երկու սերիաները։

Ֆիլմի հաջորդ մասերը հասանելի են Uplay.am հարթակում, որտեղ ներկայացված են նաև հեռուստաալիքներ, ֆիլմեր, սերիալներ և նախագծեր՝ տարբեր ժանրերի սիրահարների համար։