Վերադառնալ

Beeline, MTS և Megafon օպերատորները ռոումինգում ինտերնետի և SMS-ի սահմանափակումները հանելու հնարավորություն են գործարկել

Դեկտեմբեր 3, 2025

Ռուսաստանում ռոումինգով Beeline, Megafon և MTS օպերատորների ցանցում գրանցվելուց հետո բաժանորդներին տրամադրվում է ինտերնետի և SMS ծառայությունների հասանելիությունը արագ վերականգնելու հնարավորություն։

Ցանցին միանալուց անմիջապես հետո բաժանորդը ստանում է SMS հաղորդագրություն՝ Captcha նույնականացման հղումով։ Նույնականացումը հաջողությամբ անցնելու դեպքում ինտերնետի և SMS-ի սահմանափակումները հանվում են ավտոմատ կերպով։

Ուշադրություն դարձրեք, որ՝

Captcha հղումը գործում է միայն տվյալ օպերատորի բջջային ցանցին միացված լինելու դեպքում։

Նույնականացման գործընթացի համար պետք է անջատված լինեն Wi-Fi-ը և VPN-ը։

Խորհուրդ է տրվում կարճ ժամանակով միացնել և ապա անջատել airplane (թռիչքային) ռեժիմը՝ ցանցի ճիշտ գրանցումն ապահովելու համար։

Եթե նույնականացումը չի կատարվում, ինտերնետի և SMS-ի հասանելիությունը կվերականգնվի ավտոմատ կերպով՝ 24 ժամ անց։