Ներքին ցանցի կառուցման ծառայություն
Միացեք Ucom-ի uNet Business, uNet Corporate, CIR և Data սակագնային պլաններից որևէ մեկին և ստացեք հնարավորություն Ձեր կազմակերպության ներսում կառուցելու ներքին ցանց՝ Ձեր պահանջների համապատասխան։
Ծառայությունն ընդգրկում է ՝
| Տեղազննում և նախնական նախագծում | տարածքի ուսումնասիրություն և նախնական լուծումների մշակում |
| Նախագծում և պլանավորում | ցանցի մանրամասն նախագծում՝ ներառյալ տոպոլոգիան, սարքավորումների պահանջները և մալուխների դասավորությունը |
| Մալուխային աշխատանքներ | կառուցվածքային մալուխների անցկացում (Ethernet, օպտիկամանրաթելային), վարդակների տեղադրում և սարքերի միջև ֆիզիկական կապի ապահովում |
| Սարքավորումների տեղադրում | երթուղիչների, անջատիչների, մուտքի կետերի և սերվերների տեղադրում ու կազմաձևում ըստ նախագծի |
| Ինտեգրում և փորձարկում | ցանցի բոլոր բաղադրիչների միավորում և մանրակրկիտ փորձարկում՝ անխափան աշխատանքի ապահովման համար |
|
Արդյունքում Դուք ստանում եք պատրաստի ներքին ցանց՝ պարզեցված գործընթացի շնորհիվ։ Ծառայության արժեքը կախված է իրականացվող աշխատանքների ծավալից։ Նախնական փուլում՝ մինչև պայմանագրի կնքումը կատարվում է հաշվարկ և ներկայացվում է նախագծի արժեքը։ |