Wi-fi-ը որպես ծառայություն (WiFiaaS)

WiFiaaS ծառայությունների փաթեթը ներառում է՝ |
---|
տեղազննում և Wi-Fi ցանցի նախագծում |
մոնտաժային աշխատանքների իրականացում, ցանցի նախնական կարգավորում |
ցանցի օպտիմալացում՝ պարամետրերի համապատասխան փոփոխությամբ |
գովազդի տեղադրում |
ցանցի հեռավար կառավարում, որակի վերահսկում |
Ծառայության սակագները`
Ծառայություն | Ամսավճար (ներառյալ ԱԱՀ) |
---|---|
Տեխնիկական սպասարկում յուրաքանչյուր սարքի համար (UniFi FlexHD, UniFi 6 Long-Range, Unifi 6 Pro , UniFi 7 Outdoor, Unifi 7 Pro երթուղիչ (router) կամ այլ սարքեր) | 5 000 ֏ |
WiFiaaS Տեխնիկական սպասարկում յուրաքանչյուր սարքի համար (Երթուղիչ (router), բաժանարար (switch) Unifi U6+, Unifi U7-Lite ) |
3 000 ֏ |
WiFiaaS Ads Գովազդի հարթակ Wi-Fi ցանցին միանալու դեպքում |
Պայմանագրային** |
Wi-Fi 7-ը հասանելի է հետևյալ սարքավորումների համար ՝
Apple | Samsung | OnePlus | Asus | Nubia | |
---|---|---|---|---|---|
iPhone 16 Series | Galaxy S24 Ultra | Pixel 9 Series | OnePlus 12 | ROG Phone 8 Pro | Z60 Ultra |
Galaxy Z Fold 7 (future) | OnePlus 12R | Zenfone 11 Ultra | Red Magic 9 Pro | ||
OnePlus Open |
WiFiaaS ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է պարզապես դիմում ներկայացնել Ucom, որի համաձայն էլ մենք կկառուցենք Wi-Fi ցանցը և կհանձնենք այն շահագործման: Յուրաքանչյուր սարքի միանվագ միացման վճարը 5000 ֏ է (միանվագ գումարը կարող է փոփոխվել` կախված նախագծի բարդությունից և ծավալներից): Միացումը ներառում է տեղանքի զննում, նախագծի կազմում, սարքերի նախնական կարգաբերում և թեստավորում:
** WiFiaaS Ads գովազդային հարթակում հնարավոր է տեղադրել գովազդ նկարի տեսքով, ինչպես նաև ուղղորդել այցելուներին այլ կայքէջեր։ Ծառայության արժեքը պայմանագրային է՝ կախված նախագծի բարդությունից ու ծավալից։
Բոլոր սարքերը տրամադրվում են միայն ժամանակավոր օգտագործման իրավունքով։ Ծառայության ժամանակավոր կասեցման կամ պայմանագրի լուծման դեպքում սարքերը ապամոնտաժվում են մեր մասնագետների կողմից։ Ծառայության կասեցման և սարքերը չվերադարձնելու պարագայում անհրաժեշտ է վճարել սարքերի ամբողջական արժեքը: