Փոփոխվել են ՌԴ-ի տարածքում ռոումինգի պայմանները
2025 թվականի հոկտեմբերի 6-ից ՌԴ կապի օպերատորները պարտադիր 24-ժամյա արգելափակում են սահմանել ինտերնետ և SMS ծառայությունների համար՝ ռոումինգին միացող բաժանորդների համար, որոնք գրանցվում են ռուսական օպերատորների ցանցերում։ Սահմանափակումը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների կողմից սահմանված կարգավորող սահմանափակումների ներդրմամբ։
Արգելափակումն ավտոմատ կերպով կիրառվում է ռուսական օպերատորների ցանցում գրանցման պահից և գործում է 24 ժամ, որից հետո այն ինքնաբար չեղարկվում է։
Եթե արգելափակման չեղարկումից հետո 3 օրվա ընթացքում տվյալ ցանցում գրանցված SIM-քարտով ակտիվություն չլինի, ապա արգելափակումը կրկին կկիրառվի՝ 24 ժամով։
Նշված սահմանափակումները չեն ազդում ձայնային ծառայությունների (հեռախոսազանգերի) վրա, որոնք լիովին հասանելի կմնան՝ անկախ ինտերնետ և SMS ծառայությունների արգելափակումից։
Խնդրում ենք հաշվի առնել, որ 24 ժամվա ընթացքում այլ ցանցին միանալու դեպքում հաշվարկը սկսվում է նորից, ուստի հարկավոր է Ձեր սմարթֆոնի «Կարգավորումներ» բաժնից ընտրել ցանկալի օպերատորին՝ անջատելով ցանցի ավտոմատ ընտրության հնարավորությունը։