uGO սակագնային պլան
| uGo 4000 | uGo Super 6500 | uGo Super 7500 |
|---|---|---|
| 70 ԳԲ ինտերնետ | Անսահմանափակ ինտերնետ | Անսահմանափակ ինտերնետ |
| 4G+ ցանց | 4G+ ցանց | 4G+ ցանց |
| Extra 10 ԳԲ ինտերնետ | ||
| 1 ֏ uFi մոդեմ | 1 ֏ uFi մոդեմ | 1 ֏ uFi մոդեմ |
| 18 ամիս պարտավորություն | 18 ամիս պարտավորություն | 18 ամիս պարտավորություն |
| uGo 4000 | uGo Super 6500 |
|---|---|
| 70 ԳԲ ինտերնետ | Անսահմանափակ ինտերնետ |
| 4G+ ցանց | 4G+ ցանց |
| Extra 10 ԳԲ ինտերնետ | |
| 39000 ֏ uFi մոդեմ | 39000 ֏ uFi մոդեմ |
| 12 ամիս պարտավորություն | 12 ամիս պարտավորություն |
| uGo 4000 | uGo Super 6500 | uGo Super 7500 |
|---|---|---|
| 50 ԳԲ ինտերնետ | 110 ԳԲ ինտերնետ | Անսահմանափակ ինտերնետ |
| 4G+ ցանց | 4G+ ցանց | 4G+ ցանց |
| Extra 10 ԳԲ ինտերնետ | Extra 10 ԳԲ ինտերնետ | |
| 39000 ֏ uFi մոդեմ | 39000 ֏ uFi մոդեմ | 39000 ֏ uFi մոդեմ |
| Առանց պարտավորության | Առանց պարտավորության | Առանց պարտավորության |
-
Բացասական հաշվեկշռի միջոցով Դուք կարող եք ակտիվացնել վճարովի ծառայություններ և ուղարկել կարճ հաղորդագրություններ: Բացասական հաշվեկշռից կարող եք օգտվել Ձեր բաժանորդագրությունից 15 օր հետո: Անհրաժեշտության դեպքում կարող եք նվազեցնել Ձեր սակագնային պլանով սահմանված բացասական հաշվեկշռի սահմանաչափը մինչև 500 դրամ` զանգահարելով 444 կամ այցելելով Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն: uGo 4000 սակագնային պլանի համար բացասական հաշվեկշռի սահմանաչափը 5000 դրամ է, իսկ uGo 6500 և uGo 7500-ի համար 10000 դրամ:
-
- Բաժանորդային պայմանագիրը կնքվում է անժամկետ` uGo-ին 18 ամսով բաժանորդագրվելու պարտավորությամբ: Այդ պարտավորությունը համարվում է կատարված, եթե բաժանորդը վճարել է 18 ամիսների ամսավճարները (այդ թվում վճարումները սահմանված ժամկետում չկատարելու համար տուգանքը, եթե առկա է):
- 18 ամսով բաժանորդագրվելու պարտավորությունն ավարտվում է 18-րդ ամսավճարը վճարելու օրը: Օրինակ, եթե բաժանորդագրվել եք 2020թ. հոկտեմբերի 5-ին և ամեն ամիս պարտաճանաչ վճարել եք ինչպես Ձեր ամսավճարը, այնպես էլ բացասական հաշվեկշռից օգտագործված ծառայությունների համար, ապա պարտավորությունն ավարտվում է 2022թ. ապրիլ ամսում կատարված վճարումով:
- Պարտավորության ժամկետի հաշվարկի մեջ ներառվում են տվյալ պարտավորության համաձայնագրի կնքման առաջին ամիսն ամբողջությամբ և հաջորդող ամիսները, որոնց ընթացքում Ձեր սակագնային պլանին համապատասխանող բոլոր ծառայությունների դիմաց գանձվել է Ձեր ընթացիկ սակագնային պլանի ամսավճարի կեսից ավելի գումար:
- 18-ամսյա ժամկետը լրանալուց հետո բաժանորդագրությունը շարունակվում է, եթե բաժանորդն այն չի դադարեցնում` այցելելով Ucom-ի վաճառքի և սպասարկան կենտրոն:
- Հավելյալ ծավալով ինտերնետի տրամադրման վերաբերյալ համաձայնագիր կնքված լինելու դեպքում 18-ամսյա ժամկետի ավարտից առնվազն 5 օր առաջ Յուքոմի կողմից կստանաք ծանուցող հաղորդագրություն ժամկետի ավարտի, նոր պարտավորության ուժի մեջ մտնելու, ինչպես նաև առանց հրաժարագնի վճարման պարտավորության Հավելյալ ծավալով ինտերնետի տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը լուծելու հնարավորության վերաբերյալ։
- uGo սակագնային պլանին բաժանորդագրվելիս, կամ Սարքավորման դիմաց 18 ամսյա պարտավորության ընթացքում, բաժանորդը կարող է ստորագրել համաձայնագիր, համաձայն որի՝ Սարքավորման պարտավորության ավարտման ամսաթվին հաջորդող օրվանից ուժի մեջ է մտնում Հավելյալ ծավալով ինտերնետի տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը՝ ինքնաբերաբար երկարաձգման պայմանով։ Այս առաջարկի շրջանակներում բաժանորդը շարունակում է ստանալ ինտերնետի նույն ծավալը հաջորդող 12 ամիսների ընթացքում։
- Առաջարկին կարող եք միանալ ինչպես uGo սակագնային պլանին նոր բաժանորդագրվելիս, այնպես էլ նախքան սարքի դիմաց պարտավորության ժամկետի ավարտը ՝ ստորագրելով համապատասխան Համաձայնագիրը։
- Հավելյալ ծավալով ինտերնետի տրամադրման վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում պարտավորության ժամկետի ավարտից հետո, եթե Դուք նախքան վերջինիս ուժի մտնելը չեք դադարեցրել այն: Համաձայնագիրը կնքվում է 12 ամիս ժամկետով, և գործողության ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարաձգվում է ինքնաբերաբար ևս 12 ամսով, եթե բաժանորդը սահմանված ժամկետում չի ներկայացրել դիմում՝ Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ։ Հայտնում ենք, որ երկարաձգումների քանակը սահմանափակված չէ։
- Համաձայնագրի գործողության ժամկետում ծառայությունը վաղաժամ դադարեցնելու, ծառայությունից առհասարակ հրաժարվելու կամ կանխավճարային ինտերնետ ծառայությանն անցնելու դեպքում անհրաժեշտ է վճարել հրաժարագին՝15 000 ՀՀ դրամի չափով:
- Ինքնաբերաբերաբար երկարաձգումից հետո 30 օրվա ընթացքում դուք կարող եք հրաժարվել Հավելյալ ծավալով ինտերնետի տրամադրման վերաբերյալ համաձայնագրից՝ առանց հրաժարագինը վճարելու պարտավորության, որի համար անհրաժեշտ է այցելել Ucom-ի վաճառքի և սպասարկման ցանկացած կենտրոն։
- Պարտավորության 12-ամսյա ժամկետի ավարտից առնվազն 5 օր առաջ կստանաք ծանուցում Յուքոմի կողմից Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտի, նույն պայմաններով ժամկետի ինքնաբերաբար երկարաձգման և համաձայնագրի ժամկետի երկարաձգումից հետո 30-օրյա ժամկետում առանց հրաժարագնի վճարման պարտավորության ծառայություններից հրաժարվելու հնարավորության վերաբերյալ։
- Բաժանորդը կարող է պարտավորության ժամանակահատվածում ցանկացած պահի ներկայացնել դիմում՝ պարտավորության ավտոմատ երկարաձգումից հրաժարվելու համար։ Դիմումն ընդունվում է Ucom-ից կողմից՝ բաժանորդի պատշաճ նույնականացումից հետո։ Այս իրավունքը չի ենթադրում, որ բաժանորդը կարող է ցանկացած պահի, առանց հրաժարագնի վճարման պարտավորութայն, դադարեցնել ծառայությունները։
-
- Ամեն ամիս անհրաժեշտ է կատարել վճարում մինչև ընթացիկ ամսվա 20-ը ներառյալ: Վճարման ենթակա գումարն ստուգելու համար ուղարկե՛ք դատարկ SMS 133 համարին կամ հավաքեք *133*11# և մուտքագրեք ինտերնետի հեռախոսահամարը Ucom-ի շարժական հեռախոսակապի ցանկացած համարից:
- Եթե 1 ամսվա ընթացքում Ձեր սպառած ինտերնետի ծավալը գերազանցի 300 ԳԲ-ը, Ucom-ն իրավունք ունի ինտերնետի առավելագույն արագությունը սահմանել մինչև1 Մբ/վ՝ ցանցը չծանրաբեռնելու համար:
- SMS-ի արժեքը դեպի տեղական բոլոր ցանցեր 15 դրամ է, իսկ միջազգային ուղղություններով SMS-ները շարժական ինտերնետի համարից հասանելի չեն: