Լրացուցիչ ծառայություններ

  Basic Soho Starter Soho Basic Soho Ultra Soho Highway Soho Ultimate
Անսահմանափակ տրաֆիկ + + + + + +
HTML + + + + + +
Webmail + + + + + +
DNS + + + + + +
PHP + + + + + +
SQL DB 1 10 15 20 25 30
  •  

    Ծառայություն Ամսական արժեք
    Extra Disk Space 1GB 2500 ֏
    Extra Disk Space 2GB 5000 ֏
    Extra Disk Space 6GB 10000 ֏
    Extra Disk Space 13GB 17500 ֏
    Extra Disk Space 27GB 37500 ֏
    Extra Disk Space 40GB 55500 ֏
    Extra Disk Space 100GB 125000 ֏
    Extra Disk Space 200GB 240000 ֏
    Extra Disk Space 300GB 345000 ֏
    Extra Disk Space 400GB 440000 ֏
    Extra Disk Space 500GB 525000 ֏
  • Ընդհանուր հոսթինգը ծառայություն է, որի միջոցով ստեղծում են վեբ կայքեր՝ դրանք տեղակայելով առցանց սերվերների վրա: Այս հոսթինգի պարագայում բազմաթիվ վեբ կայքեր սպասարկվում են մեկ սերվերի կողմից: Փոքրամասշտաբ նախագծերի իրականացման համար սա ամենաարդյունավետ հոսթինգի տեսակն է:

    Ընդհանուր հոսթինգի ժամանակ հասանելի են հետեևյալ տեխնոլոգիաները.

    • Apache/NGINX
    • MySQL տվյալների բազայի սերվեր
    • PHP
    • Server Side Includes (SSI)
  • Ընդհանուր հոսթինգից օգտվելու դեպքում հասանելի են ծառայությունների հետևյալ տեսակները.

    Վեբ հոսթինգ, որի միջոցով կարող եք տեղակայել վեբ կայքերը սերվերի վրա և ունենալ դրանց կառավարման հնարավորություն:

    Փոստային ծառայություն, որը

    • զուրկ է գովազդային պաստառներից
    • ունի սպամ-նամակներից որոշակի պաշտպանվածություն
    • ունի մեկ կամ մի քանի դոմենային անվանում
    • աշխատում է առավել տարածված արձանագրություններով (SMTP, IMAP, Pop3)
    • ապահովում է մասնավոր փոստային համակարգի աշխատանքը

     

    DNS ծառայություն, որը տրամադրում է դոմենային անվանումների գրանցման և պահպանման համակարգ:

    Արխիվացում/Վերականգնում ծառայություն, որի միջոցով հնարավոր է արխիվացնել և վերականգնել Ձեր ֆայլերը:

    Գրանցամատյանների վերլուծություն, որի շնորհիվ համակարգվում և վերլուծվում է կայքի այցելությունների վիճակագրությունը:

  • Ընդհանուր հոսթինգի կամ վիրտուալ հոսթինգի առավելությունները.

    Վիրտուալ հոսթինգից օգտվելիս կարող եք խնայել զգալի գումար, քանի որ այս դեպքում պրովայդերն է կազմակերպում թանկարժեք սերվերային սարքավորումների շուրջօրյա սպասարկումը: Բացի այդ, նա պատասխանատու է նաև ծրագրային ապահովման կարգաբերման, դրա  կանոնավոր թարմացման, ինչպես նաև համացանցի հետ մշտական կապն ապահովելու համար:

    Հոսթինգի հետ աշխատանքը չի նախատեսում հատուկ հմտությունների առկայություն: Հոսթինգի կառավարումն իրականացվում է բազմալեզու ինտերֆեյսով հարմարավետ վահանակի շնորհիվ:

    Ինտերֆեյսն ունի հետևյալ հնարավորությունները՝

    • FTP արձանագրության միջոցով տվյալների փոխանակում
    • կայք այցելությունների վիճակագրության պատկերում
    • էլեկտրոնային փոստի և DNS ծառայության կոնֆիգուրացում

    Ընդհանուր հոսթինգի կամ վիրտուալ հոսթինգի միջոցով դուք չեք կարող ինքնուրույն տեղադրել կամ փոխել ծրագրային ապահովումը: Ֆիզիկական ռեսուրսները (օպերատիվ հիշողություն, պրոցեսոր) տեղաբաշխվում են մի քանի հաճախորդների միջև: Դուք միանձնյա չեք տնօրինում սերվերի բոլոր ֆիզիկական ռեսուրսները, ինչպես օրինակ՝ առանձնացված սերվերի (VPS) դեպքում:

    Ընդհանուր կամ վիրտուալ հոսթինգից օգտվելիս Դուք կառավարում եք Ձեզ հասանելի ծառայությունները հատուկ վեբ վահանակների միջոցով: Ucom-ը տրամադրում է երկու տարբեր պլատֆորմներ, համապատասխանաբար, cPanel և ISP Manager կառավարման վահանակներով:

     

    Ամպային ծառայությունները հասանելի են ինչպես կորպորատիվ, այնպես էլ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին:

    Կորպորատիվ  հաճախորդները կարող են միանալ ծառայություններին  զանգահարելով՝444 կամ ուղարկելով հարցում՝ hosting@ucom.am էլեկտրոնային հասցեին։ Կազմակերպությունները պետք է գրանված լինեն ՀՀ-ում։

    Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները կարող են գրանցվել առցանց՝ www.ucloudspace.am  կայքի միջոցով՝ պարզապես տրամադրելով անձնագիր և առցանց համաձայնություն տալով ծառայությունների դրույթների և պայմաններին։ Ֆիզիկական անձը պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի։