Uplay սակագնային պլան

12 ամիս պարտավորության դեպքում գործող պայմաններ

  • Ucom TV Box մոդելի սարքը տրամադրվում է 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։  Տասներկու ամսից պակաս ծառայությունից օգտվելու դեպքում գործելու է հրաժարագին 15 000 ՀՀ դրամ։
  • Ծառայության ակտիվացման պահից 7 (յոթ) օրվա ընթացքում Բաժանորդն իրավունք ունի հրաժարվել Ծառայությունից և հետ վերադարձնել Սարքավորումը առանց Ծառայության օգտագործման և/կամ ակտիվ լինելու ժամանակահատվածին համամասնորեն հաշվարկված գումարի։
  • Ծառայությանը 12 (տասներկու) ամիս ժամկետով բաժանորդագրվելիս Ծառայությունը մատուցվում է 20% զեղչով։ Տասներկու ամսից պակաս ծառայությունից օգտվելու դեպքում գործելու է հրաժարագին 15 000 ՀՀ դրամ։
  • Ծառայության պատշաճ աշխատանքի համար անհրաժեշտ է առնվազն 20 Մբ/վ արագությամբ կայուն ինտերնետային կապ:

Առանց պարտավորության դեպքում գործող պայմաններ

  • Ծառայություններին առաջին անգամ բաժանորդագրումից հետո Ձեզ տրամադրվում է 7 օր ժամանակահատված, որի ընթացքում Դուք կարող եք փորձարկել ծառայությունը (այսուհետ՝ Փորձաշրջան)։ Փորձաշրջանի ընթացքում հասանելի Ծառայությունը մատուցվում է անվճար։ Եթե Փորձաշրջանի ավարտից հետո ցանկանում եք շարունակել օգտվել Ծառայությունից, ապա անհրաժեշտ է վճարել Ծառայության արժեքը։
  • Ծառայությունների լիարժեք մատուցման համար անհրաժեշտ է, որ ինտերնետ կապի արագությունը պակաս չլինի 20 Մբ/վ-ից։
  • Ծառայությունից կարող եք օգտվել հետևյալ պարամետրերով. սարքերի առկայության դեպքում՝
    • iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքի դեպքում այն պետք է համապատասխանի հետևյալ պարամետրերին՝
      • Պլանշետների դեպքում՝ iOS 11կամ ավելի նոր թարմացմամբ,
      • Սմարթֆոնների դեպքում՝ iOS 11 կամ ավելի նոր թարմացմամբ,
    • Android օպերացիոն համակարգով աշխատող սարքի դեպքում սարքերը պետք է համապատասխանեն Android Համատեղելիության սահմանման փաստաթղթի (Compatibility Definition Document) պահանջներին`
      • Պլանշետների դեպքում՝  Android 8․0 Oreo (API Level 21) կամ ավելի նոր թարմացմամբ,
      • Սմարթֆոնների դեպքում՝ Android 8․0 Oreo (API Level 21) կամ ավելի նոր թարմացմամբ,
  • Վճարում կատարելու համար անհրաժեշտ է կցել բանկային քարտ։ Եթե ընտրել եք Բաժանորդարգրման ավտոմատ նորացման տարբերակը, ապա Փորձաշրջանի ավարտից հետո և/կամ յուրաքանչյուր ամիս կցված բանկային քարտից ավտոմատ կգանձվի տվյալ ամսվա համար վճարման ենթակա Ծառայության արժեքը։
  • Ծառայությունը տրամադրվում է ակտիվացման օրվանից սկսած 1 ամիս ժամկետով, որից հետո, Ծառայության արժեքը վճարված լինելու դեպքում, Ծառայությունը կմնա ակտիվ։ Ծառայությունից շարունակաբար օգտվելու համար անհրաժեշտ է մինչև Ծառայության կասեցումը վճարել Ծառայության արժեքը։ Եթե ավտոմատ նորացման պահին Ձեր բանկային քարտին միջոցներ չկան, ապա ավտոմատ դեբետավորման փորձը կրկնվում է առաջին փորձի օրվանից մինչև 3 օրվա ընթացքում:
  • Բանկային քարտով վճարումներն  իրականացվում են 3D SECURE անվտանգության համակարգով՝ բանկի հաճախորդների կողմից վճարային քարտերով կատարվող ինտերնետային գործարքներն ավելի անվտանգ դարձնելու համար: Յուրաքանչյուր առցանց վճարման հաստատում կատարվում է մեկանգամյա գաղտնաբառի մուտքագրումով, որն ուղարկվում է բանկի հաճախորդի բջջային հեռախոսին SMS հաղորդագրության տեսքով: Ստացած գաղտնաբառի մուտքագրումը թույլ է տալիս ինտերնետային գործարքն ավարտին հասցնել:
  • Ծառայության արժեքը համապատասխանում է այն սակագնային պլանի տվյալ պահին գործող արժեքին, որին բաժանորդագրվել եք։
  • Ծառայությունների համար վճարումը կատարվում է Ծառայության ընթացիկ արժեքով` վճարման պահին համապատասխան ժամանակահատվածի համար` համաձայն Ծառայությունում տեղադրված կամ այլ կերպ Ձեզ փոխանցված տեղեկության: