uDrift

Միացե՛ք uDrift սակագնային պլանին, և ստացեք հնարավորություն ակտիվացնելու փաթեթը միայն այն ամիսներին, երբ սովորականից շատ ինտերնետի կարիք ունեք:
uDrift
3 500 ֏

40 GB

 

+

 

  

  

4G+ ցանց
30 օր փաթեթեի ժամկետ

  • Շարժական ինտերնետի կանխավճարային ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ SMS 3505 համարին, որից հետո ծառայություններն անմիջապես ակտիվանում են։
  • Շարժական ինտերնետի կանխավճարային ծառայության սակագնային պլանի Փաթեթի ժամկետը 720 ժամ է։ Փաթեթի ներառումները ավտոմատ վերաակտիվանում են փաթեթի ինտերնետ ներառումների սպառելուց կամ վավերականության ժամկետի ավարտից հետո հաշվին բավարար գումարի առկայության դեպքում։ Սակագնային պլանի/փաթեթի շրջանակներում տրամադրված ներառումներից հնարավոր է օգտվել հաստատող SMS հաղորդագրությունը/ծանուցումը ստանալուց հետո։
  • Կանխավճարային սակագնային պլանների դեպքում, կենսացիկլով պայմանավորված, վերաակտիվացումները պայմանավորված են լիցքավորումով։ Հաշիվը լիցքավորելուց համարը ակտիվանում է անմիջապես։
  • Լիցքավորում կատարելիս լիցքավորմանը համապատասխան ակտիվ օրերը կգումարվեն քարտի ընթացիկ ակտիվ շրջանին: Օրինակ, եթե Ձեր քարտի ակտիվ շրջանն ավարտվում է մայիսի 15-ին և Դուք մայիսի 1-ին լիցքավորում եք հաշիվը 1000 դրամով, քարտի ակտիվ շրջանը երկարում է մինչև հունիսի 15-ը (այսինքն` մայիսի 15-ին գումարած 31 օր):

 

Լիցքավորման գումար Ակտիվ շրջան Պասիվ շրջան

100-499 ֏

5 օր

 

 

6 ամիս

500-1999 ֏ 1 ամիս
2000-3999 ֏ 2 ամիս
4000-4999 ֏ 3 ամիս
5000-և ավելի ֏ 6 ամիս

 

  • Պասիվ շրջանում ելքային ծառայությունները արգելափակվում են ու հասանելի են լինում միայն մուտքային ծառայությունները։ Պասիվ շրջանում Ձեր հաշվին առկա գումարը կպահպանվի և կգումարվի Ձեր հաջորդ լիցքավորած գումարին:
  • Պասիվ շրջանի ավարտից հետո Դուք դեռ հնարավորություն ունեք լիցքավորելու հաշիվը և պահպանելու Ձեր համարը 1 ամսվա ընթացքում (31 օր), հակառակ դեպքում Դուք կկորցնեք Ձեր հեռախոսահամարը և հաշվին առկա գումարը:
  • uDrift սակագնային պլանի շրջանակներում Դուք կարող եք նաև ուղարկել SMS-ներ տեղական բոլոր ցանցեր՝ 15 դրամ/SMS սակագնով ։
  • Անհրաժեշտ է պարզապես հաշվին ունենալ բավարար գումար: Միջազգային ուղղություններով SMS-ները շարժական ինտերնետի համարից հասանելի չեն:
  • Սակագնային պլանով բաժանորդին տրամադրվող շարժական ինտերնետի արագությունը պայմանավորված է տվյալ կայանի (որին միացել է բաժանորդը) տեխնոլոգիայով ու բաժանորդի կողմից օգտագործվող հեռախոսի պարամետրերով։ Ըստ տեխնոլոգիաների արագությունների վերաբերյալ տեղեկությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ ucom.am։

    Առավելագույն (գովազդվող) տվյալների հոսքի արագության իրատեսորեն հասանելիությունն ապահովող պայմաններ են համարվում՝ բաժանորդը միացել է նվազ ծանրաբեռնված կայանի և բաժանորդի ու կայանի միջև խոչընդոտները նվազագույն են։ Առավելագույն արագության վրա ազդող գործոններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով ucom.am (Ընդհանուր դրույթներ և պայմաններ):