Փոփոխություններ որոշ սակագնային պլաններում
Ինտերնետ ծառայությունների տեխնիկական միգրացիա
Ucom-ն իրականացնում է տեխնիկական միգրացիա, որի շրջանակում uNet M և uNet 7000 սակագնային պլանների բաժանորդներն անցում կկատարեն Unity «Երկուսը՝ մեկում» սակագնային պլանների։ Միգրացիան կիրականացվի ինքնաշխատ եղանակով՝ բերելով մի շարք առավելություններ.
Ի՞նչ է փոխվելու
- Ինտերնետի արագությունը կբարձրանա 2 և ավելի անգամ՝ կախված սակագնից։
- Բաժանորդները կստանան շարժական կապի հնարավորություն՝ առանց հավելյալ վճարի։
- Ամսավճարը կմնա անփոփոխ։
- Վճարման նույնականացման ID-ը կփոխվի և կփոխարինվի շարժական հեռախոսահամարով․ այսուհետ վճարումը կիրականացվի նոր համարի միջոցով։
Ի՞նչ պետք է կատարեն բաժանորդները
Միգրացիայից հետո բաժանորդները պետք է այցելեն Ucom-ի սպասարկման գրասենյակներից որևէ մեկը՝ SIM քարտ ստանալու համար, որպեսզի կարողանան օգտվել իրենց նոր Unity սակագնի բոլոր հնարավորություններից։
Ծանուցումներ
Ինչպես թարմացման գործընթացի մեկնարկից, այնպես էլ յուրաքանչյուր հաջորդող փուլից առաջ բաժանորդները կստանան առաջիկա փուլի մանրամասների վերաբերյալ կարճ հաղորդագրություններ:
Միգրացիայի առաջին փուլում ընդգրկված սակագնային պլանները՝
| Գործող Սակագնային պլան | Գործող արագություն | Նոր Սակագնային պլան | Նոր արագություն | Փոփոխության ամսաթիվ |
|---|---|---|---|---|
| uNet M 1 Year Up | 72 | Unity 8000 1 Year Up | 200 | 09/12/25 |
| uNet M | 36 | Unity 8000 | 100 | 09/12/25 |
| uNet 7000 | 150 | Unity 7000 regional | 200 | 09/12/25 |
| uNet 7000 1 Year Up | 150 | Unity 7000 regional 1 Year Up | 200 | 09/12/25 |
2024 թվականի մայիսի 1-ից Ucom ֆիքսված կապի ծառայության ներքոնշյալ սակագնային պլանների ամսավճարը ավելացել է 500 դրամով։ Միևնույն ժամանակ նշված սակագնային պլանների մեջ տեղի են ունեցել մի շարք բարելավումներ՝ ինտերնետի արագության բարձրացում և հեռուստաալիքների ավելացում։
|
Սակագնային պլան |
Գործող արագություն | Նոր արագություն | Գործող ալիքների փաթեթ | Նոր ալիքների փաթեթ |
Գործող ամսավճար |
Նոր ամսավճար |
|---|---|---|---|---|---|---|
| uNet XS | 18/36 | 25/50 | - | - | 6 000 | 6 500 |
| uMix 6000 promo | 25 | 50 | - | - | 6 000 | 6 500 |
|
3Play Select |
30/60 | 60/120 | 74/87 | 210+ |
10 500 |
11 000 |
|
uMix S |
36/72 | 70/150 | 72 | 210+ |
11 000 |
11 500 |
| 3Play Classic | 40/80 | 80/160 | 163/182 | 210+ | 15 000 | 15 500 |
| uMix M | 50/100 | 80/160 | 188 | 210+ | 15 000 | 15 500 |
Ամսական վճարների փոփոխությունը նախատեսվել է ցանցային ենթակառուցվածքի շարունակական բարելավման և հաճախորդներին որակյալ ծառայություններ ապահովելու համար:
Հիմք ընդունելով Բաժանորդային պայմանագրերի անքակտելի մաս կազմող «Էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ի 17.7 և 17.8 կետերի կարգավորումները՝ հայտնում ենք, որ «Յուքոմ» ՓԲԸ-ն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխություններ և լրացումներ կատարելու Բաժանորդային պայմանագրերում ։ Փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օր առաջ հրապարակվում են «Յուքոմ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում։
2025 թվականի ապրիլի 1-ից Ucom ֆիքսված կապի Unity 12000 սակագնային պլանի ամսավճարը ավելացել է 500 դրամով։ Միևնույն ժամանակ, սակագնային պլանում իրականացվել են մի շարք բարելավումներ՝ ինտերնետի արագությունը բարձրացվել է 50 Մբ/վ-ով, իսկ դեպի տեղական բոլոր ցանցեր տրամադրվող րոպեների քանակը՝ 500-ով։
uNet սակագնային պլանների փոփոխություններ
Ucom ֆիքսված կապի ծառայության ներքոնշյալ սակագնային պլանների անվանումները փոփոխվել են։ Միևնույն ժամանակ, նշված որոշ սակագնային պլանների մեջ տեղի է ունեցել ինտերնետի արագության բարձրացում։
Ծառայությունների մատուցման մյուս պայմանները մնում են անփոփոխ։ Փոփոխություններին կարող եք ծանոթանալ ստորև աղյուսակում։
|
Գործող Սակագնային պլան |
Նոր Սակագնային պլան |
Գործող արագություն | Նոր արագություն | Փոփոխության ամսաթիվ |
|---|---|---|---|---|
| uNet XS | uNet 6500 regional | 25/50 | 25/50 | 01/12/24 |
| uNet 6500 | uNet 6500 regional | 25/50 | 25/50 | 01/12/24 |
|
uNet S |
uNet 7000 |
18/36 | 25/50 | 01/12/24 |
|
uNet Regional |
uNet 4000 |
12/24 | 25/50 | 01/11/24 |