Uplay TV և մեդիա հարթակում ծառայությունների տրամադրման կարգը և պայմանները
Uplay TV և մեդիա հարթակում ծառայությունների տրամադրման կարգը և պայմանները
1․ Ընդհանուր դրույթներ
1․1․ Սույն փաստաթղթի շրջանակներում կարգավորվում են «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Յուքոմ) կողմից uPlay հարթակում ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) տրամադրման կարգը և պայմանները (այսուհետ՝ Պայմաններ)։
1․2․ Սեղմելով «Հաստատում եմ» կոճակը տալիս եք Ձեր անվերապահ համաձայնությունը Պայմաններին։ Էլեկտրոնային տարբերակով լրացվող հաղորդագրության հետ կապված տվյալների օգտագործումն ամբողջությամբ համարվում է ձեռագիր ստորագրությանը համարժեք և հնարավորություն է ընձեռում նույնականացնելու էլեկտրոնային ձևով ստորագրող անձին ու արտահայտում է վերջինիս կամքը.
1․3․Պայմանների շրջանակում ծագող իրավահարաբերությունների վրա տարածվում են նաև Յուքոմի «Էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ը:
1․4․ Պայմանների և «Էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ի միջև հակասությունների դեպքում կիրառվում են Պայմաններով նախատեսված կարգավորումները։
2․ Կիրառվող հասկացություններ
2․1․ Յուքոմ՝ Uplay TV և մեդիա հարթակում տեսալսողական ծրագրերի և նյութերի վերահաղորդման կամ տրամադրման ծառայություններ մատուցող։
2․2․ Ծառայություններ՝ uPlay հարթակում տեսալսողական ծրագրերի և նյութերի վերահաղորդման կամ տրամադրման ծառայություններ։
2․3․ Օգտագործող կամ Դուք՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը բաժանորդագրվել է Ծառայություններին և սահմանված կարգով վճարել է դրա դիմաց։
2․4․Բովանդակություն՝ Uplay TV և մեդիա հարթակում վերահաղորդվող/ցուցադրվող տեսալսողական ծրագրեր, ֆիլմեր կամ նյութեր ։
3․ Ծառայությունների մատուցում
3․1․ Uplay TV և մեդիա հարթակում Յուքոմի կողմից տրամադրվում են տեսալսողական ծրագրերի և նյութերի վերահաղորդման կամ տրամադրման ծառայություններ։
3․2․ Ծառայությունները մատուցվում են «ինչպես հասանելի են» և/կամ «ինչպես կան» սկզբունքների հիման վրա։
3․3․ Ծառայությունների մատուցման կարգը և պայմանները սահմանվում են Յուքոմի կողմից։ Դրանք կարող են միակողանի փոփոխվել, ինչի մասին տեղեկությունը հրապարակվում է Յուքոմի պաշտոնական կայքէջում և/կամ ուղարկվում է ծանուցող հաղորդագրություն։ Նման փոփոխություններն ուժի մեջ են մտնում Յուքոմի կայքէջում հրապարակելուց 3 օր հետո։
3․4 Ծառայություններին առաջին անգամ բաժանորդագրումից հետո Ձեզ տրամադրվում է 7 օր ժամանակահատված, որի ընթացքում Դուք կարող եք փորձարկել ծառայությունը (այսուհետ՝ Փորձաշրջան)։ Փորձաշրջանի ընթացքում Ծառայությունը մատուցվում է անվճար։ Եթե Փորձաշրջանի ավարտից հետո ցանկանում եք շարունակել օգտվել Ծառայությունից, ապա անհրաժեշտ է վճարել Ծառայության արժեքը։
3․5․ Ծառայությունների լիարժեք մատուցման համար անհրաժեշտ է, որ ինտերնետ կապի արագությունը պակաս չլինի 10 Մբ/վ-ից։
3․6․ Ծառայությունից կարող եք օգտվել հետևյալ պարամետրերով. սարքերի առկայության դեպքում՝
3․6․1․ iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքի դեպքում այն պետք է համապատասխանի հետևյալ պարամետրերին՝
- Պլանշետների դեպքում՝ iOS 11կամ ավելի նոր թարմացմամբ,
- Սմարթֆոնների դեպքում՝ iOS 11 կամ ավելի նոր թարմացմամբ,
3․6․2․ Android օպերացիոն համակարգով աշխատող սարքի դեպքում սարքերը պետք է համապատասխանեն Android Համատեղելիության սահմանման փաստաթղթի (Compatibility Definition Document) պահանջներին՝
- Պլանշետների դեպքում՝ Android 9․0 Pie (API Level 28) կամ ավելի նոր թարմացմամբ,
- Սմարթֆոնների դեպքում՝ Android 9․0 Pie (API Level 28) կամ ավելի նոր թարմացմամբ,
3․6․3․ Ցանկացած խելացի հեռուստացույց (Smart TV) կամ Android TV 9․0 և ավելի նոր թարմացմամբ։
3.7 Հարցերի, խնդիրների և/կամ պարզաբանումների համար կարող եք դիմել Յուքոմի բաժանորդների սպասարկման կենտրոն՝ զանգահարելով 444 կարճ համարով Ձեր Ucom հեռախոսահամարից և 011 444 444՝ ցանկացած այլ հեռախոսահամարից:
4․ Բաժանորդագրումը ծառայություններին
4․1․ Ծառայություններին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է առցանց գրանցվել Uplay TV և մեդիա հարթակում՝ լրացնելով հետևյալ տվյալները՝ հեռախոսահամար (պարտադիր լրացման ենթակա դաշտ), անուն և ազգանուն (պարտադիր լրացման ենթակա դաշտ), սեռ (ոչ պարտադիր լրացման ենթակա դաշտ):
4․2․ Մեկ հեռախոսահամարի միջոցով հնարավոր է ստեղծել մեկ Օգտագործողի հաշիվ։
4․3․ Ծառայություններին կարող եք բաժանորդագրվել iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի միջոցով։
4․4․ Տվյալները լրացնելուց հետո Ձեզ կուղարկվի ծանուցող հաղորդագրություն, որտեղ նշված կլինեն Ձեր մուտքանունը և գաղտնաբառը։ Դուք չեք կարող Ձեր նախաձեռնությամբ փոփոխել տրամադրված մուտքանունը և գաղտնաբառը։ Մուտքանունը և գաղտնաբառը պարբերաբար ենթակա են թարմացման, որի մասին կծանուցվեք լրացուցիչ։
4․5․ Սույնով Դուք հաստատում և ընդունում եք, որ Յուքոմի կողմից ծանուցող հաղորդագրությունները կուղարկվեն Ձեր կողմից տրամադրված հեռախոսահամարին։
4․6․ Յուքոմի կողմից ուղարկված ծանուցումները համարվում են պատշաճ, եթե ուղարկվել են Ձեր կողմից նշված հեռախոսահամարին: Հեռախոսահամարի փոփոխության դեպքում պարտավոր եք այդ մասին հայտնել Յուքոմին նման փոփոխության կատարումից հետո ոչ ուշ, քան 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։
4․7․ Եթե Դուք սույն կետով սահմանված կարգով Յուքոմին չեք տեղեկացրել Ձեր հեռախոսահամարի փոփոխության մասին, ապա դրա փոփոխությամբ պայմանավորված ծանուցման չստացման բոլոր անբարենպաստ հետևանքները կրում եք Դուք։
5․ Ծառայությունների արժեքը և վճարման կարգը
5․1․ Վճարում կատարելու համար անհրաժեշտ է կցել բանկային քարտ։ Եթե ընտրել եք Բաժանորդարգրման ավտոմատ նորացման տարբերակը, ապա Փորձաշրջանի ավարտից հետո և/կամ յուրաքանչյուր ամիս կցված բանկային քարտից ավտոմատ կգանձվի տվյալ ամսվա համար վճարման ենթակա Ծառայության արժեքը։
5․2․ Ծառայությունը տրամադրվում է ակտիվացման օրվանից սկսած 1 ամիս ժամկետով, որից հետո, Ծառայության արժեքը վճարված լինելու դեպքում, Ծառայությունը կմնա ակտիվ։ Ծառայությունից շարունակաբար օգտվելու համար անհրաժեշտ է մինչև Ծառայության կասեցումը վճարել Ծառայության արժեքը։
5․3․ Դուք իրավունք ունեք ապաակտիվացնել Բաժանորդագրության ավտոմատ երկարաձգման տարբերակը Հաշվի կարգավորումներում «Կարգավորումներ» բաժնում:
5․4․ Եթե ավտոմատ նորացման պահին Ձեր բանկային քարտին միջոցներ չկան, ապա ավտոմատ դեբետավորման փորձը կրկնվում է առաջին փորձի օրվանից մինչև 3 օրվա ընթացքում:
5․5․ Սույնով համաձայնում եք, որ եթե Բաժանորդագրման ժամկետի վերջին օրը Ձեր բանկային քարտին առկա չեն բավարար միջոցներ վճարելու համար հաջորդ Բաժանորդագրման ժամանակահատվածի համար, Յուքոմն իրավունք ունի կասեցնել Բաժանորդագրության ավտոմատ երկարաձգումը ժամկետի վերջին օրվան հաջորդող օրվանից:
5․6․ Բանկային քարտի միջոցով վճարումներ կատարելու դեպքում, Ձեր և տվյալ բանկի հարաբերությունները կարգավորվում են Ձեր և բանկի միջև կնքված փաստաթղթղերի շրջանակներում։ Յուքոմն ինքնուրույն չի ընդունում վճարումներ Օգտատերերից և Ծառայությունների վճարման հետ կապված ցանկացած հարցի դեպքում Օգտատերը պետք է կապ հաստատի տվյալ բանկի հետ: Բանկային քարտով վճարումներն իրականացվում են 3D SECURE անվտանգության համակարգով՝ բանկի հաճախորդների կողմից վճարային քարտերով կատարվող ինտերնետային գործարքներն ավելի անվտանգ դարձնելու համար: Յուրաքանչյուր առցանց վճարման հաստատում կատարվում է մեկանգամյա գաղտնաբառի մուտքագրումով, որն ուղարկվում է բանկի հաճախորդի բջջային հեռախոսին SMS հաղորդագրության տեսքով: Ստացած գաղտնաբառի մուտքագրումը թույլ է տալիս ինտերնետային գործարքն ավարտին հասցնել:
5․7․ Յուքոմը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ առջև Յուքոմի բանկային հաշվին միջոցներ չստանալու դեպքում Յուքոմից անկախ պատճառներով՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով՝ բանկերի, վճարահաշվարկային այլ կազմակերպությունների, հեռահաղորդակցության օպերատորների և վճարային այլ միջնորդների ծրագրային ապահովման կամ սարքավորումների խափանումները, որոնք ապահովում են Ձեր կողմից վճարումների ընդունումը և դրանց փոխանցումը Յուքոմին։
5․8․ Դուք ընդունում և համաձայնում եք, որ Յուքոմը պարտավոր չէ Ծառայություններ մատուցել, քանի դեռ դրամական միջոցները չեն ստացվել Յուքոմին բանկային հաշվին:
5․9․ Ծառայության արժեքը համապատասխանում է այն սակագնային պլանի տվյալ պահին գործող արժեքին, որին բաժանորդագրվել եք։
5․10․ Ծառայությունների համար վճարումը կատարվում է Ծառայության ընթացիկ արժեքով` վճարման պահին համապատասխան ժամանակահատվածի համար` համաձայն Ծառայությունում տեղադրված կամ այլ կերպ Ձեզ փոխանցված տեղեկության:
5․11․ Սեղմելով «Վճարել» կոճակը՝ անվերապահորեն համաձայնում եք Ծառայության արժեքին։
5․12․ Ծառայության արժեքը ներառում է այն բովանդակությունը, որը նախատեսված/հասանելի է տվյալ փաթեթի շրջանակներում։
6. Կողմերի իրավունքները և պարտականությունները
6.1. Օգտագործողն իրավունք ունի․
- Յուքոմից պահանջել Ծառայությունների պատշաճ մատուցում։
- Ծառայության մատուցման հետ կապված առաջացած հարցերի և խնդիրների դեպքում դիմել Յուքոմին հետևյալ տարբերակներով՝
- զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ «Յուքոմ» ՓԲԸ բաժանորդների սպասարկման կենտրոնի 444 կարճ համարով Ձեր Ucom հեռախոսահամարից և 011 444 444՝ ցանկացած այլ հեռախոսահամարից:
- դիմել Յուքոմի վաճառքի և սպասարկման ցանկացած կենտրոն,
- ներկայացնել դիմում առցանց տարբերակով էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով՝ info@ucom.am:
- մինչև ակցեպտ կատարելը անճշտությունները շտկելու համար դիմել Յուքոմին սույն կետով նախատեսված միջոցներով.
6.2. Օգտագործողը պարտավոր է․
- Ծառայություններն օգտագործել անձնական ոչ կոմերցիոն նպատակներով։
- Կարդալ Պայմանները, դրանցում կատարած փոփոխությունները, ծանոթանալ դրանց բովանդակությանը։ Օգտագործողի կողմից Ծառայությունների շարունակական օգտագործումը, Պայմաններում կատարված փոփոխությունները և/կամ լրացումները ուժի մեջ մտնելուց հետո, ենթադրում է Ծառայությունների օգտագործողի անվերապահ համաձայնությունը այդ փոփոխություններին և/կամ լրացումներին։ Օգտագործողի կողմից Պայմանների ընթացիկ դրույթների անտեղյակությունը չի ազատում վերջինիս Պայմաններով նախատեսված պարտավորություններից, ինչպես նաև դրանց չկատարումից և/կամ ոչ պատշաճ կատարումից առաջացող պատասխանատվությունից։
- Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը ստանալու տեղեկատվական և գովազդային բնույթի հաղորդագրություններ, այդ թվում՝ uPlay հարթակի ինտերֆեյսի, ինչպես նաև տրամադրված հեռախոսահամարի միջոցով։
- Օգտագործողը պարտավորվում է Uplay TV և մեդիա հարթակում գրանցվելիս տրամադրել միայն ճշգրիտ, ամբողջական և հավաստի տվյալներ և պատասխանատու է կեղծ կամ սխալ տվյալներ լրացնելու համար։
6.3. Յուքոմն իրավունք ունի․
- Սույնով Օգտագործողը տեղեկացվում է, որ Uplay TV և մեդիա հարթակում Օգտագործողին հասանելի բովանդակության միավորների ցանկը փոխվում է ամեն օր՝ հիմնվելով բովանդակության իրավատերերի պայմանների և պահանջների վրա։ Յուքոմն իրավունք ունի փոփոխելու բովանդակության ցանկը, uPlay հարթակում տեղադրված այլ տեղեկությունները, ինչպես նաև Ծառայության գործառնական պարամետրերը՝ առանց Օգտագործողին հատուկ ծանուցման,
- նախատեսել հատուկ առաջարկներ Ծառայության օգտագործողների համար, որոնց վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ,
- սահմանել տարիքային սահմանափակում Օգտագործողների համար uPlay հարթակ մուտք գործելիս։ Անչափահաս անձանց օրինական ներկայացուցիչները պետք է ապահովեն, որ մուտքը տարիքային սահմանափակումով տրամադրվող բովանդակությանը համապատասխան տարիքի անձանց համար սահմանափակվի։ Օգտագործողները կարող են ծանուցվել տարիքի սահմանափակման մասին՝ տեղեկացնող նշանի միջոցով բովանդակության էջերում և/կամ տեղեկացնող հաղորդագրություններով, որոնք ցուցադրվում են մինչև Բովանդակության դիտումը և/կամ լսումը և/կամ այլ կերպ Բովանդակության միավորի մուտք գործելը։
6․4․ Յուքոմը պարտավոր է․
- տրամադրել Օգտագործողին Ծառայությունները՝ ըստ Պայմաններով և սակագնային փաթեթով սահմանված կարգի և պայմանների,
- ծառայության արժեքի բարձրացման դեպքում այդ մասին, փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ ծանուցել Օգտագործողին:
7. Պատասխանատվությունը
7.1. Դուք եք կրում պատասխանատվություն Յուքոմի կողմից Ձեզ տրամադրված մուտքանվան և գաղտնաբառի երրորդ անձին տրամադրման կամ որևէ այլ կերպ հայտնի դառնալու ռիսկի համար և նշվածի հետ կապված չեք կարող պահանջներ ներկայացնել Յուքոմին։
7.2. Յուքոմը, որպես տեսալսողական ծրագրերի և նյութերի վերահաղորդող կամ տրամադրող, պատասխանատվություն չի կրում դրանց բովանդակության, փոփոխության կամ դադարեցման, տեսալսողական ծրագրերի կարգաբերումների փոփոխությունների համար, ինչպես նաև ներառված հեռուստաալիքների կամ նյութերի կազմի փոփոխության համար։
7.3.Ծառայությունների տրամադրման շրջանակներում Յուքոմը պատասխանատվություն չի կրում ինտերնետ կապի որակի, դրա խափանումների համար։
7․4․ Յուքոմը պատասխանատու չէ Uplay TV և մեդիա հարթակում տեղադրված գովազդային տեղեկությունների պարունակության, ճշգրտության և հուսալիության համար, ինչպես նաև գովազդվող ապրանքների/ծառայությունների/գործընթացների որակի համար։
8. Հասանելիությունը
Uplay TV և մեդիա հարթակը գործում է 24/7 հասանելիությամբ: Այնուամենայնիվ, ֆորսմաժորային իրավիճակ առաջանալու, ցանցի պատճառով, կապի թույլ լինելու կամ գերբեռնվածության կամ անհասանելիության դեպքում ողջ uPlay TV և մեդիա հարթակի կամ դրա մի մասի հասանելիությունը կարող է դանդաղել, սահմանափակվել կամ խափանվել: Բացի այդ, Յուքոմը կարող է ձեռնարկել թերությունների վերացման կամ կանխարգելիչ սպասարկման միջոցառումներ: Հետևաբար, Յուքոմը չի երաշխավորում uPlay հարթակի հասանելիությունը կամ անխափան մուտքի հնարավորությունը, եթե դրանց բացակայությունը պայմանավորված է այնպիսի իրավիճակով, որը Յուքոմը չէր կարող կանխատեսել, կանխարգելել կամ կանխել:
9․ Մտավոր սեփականություն ու հեղինակային իրավունքներ
9․1․ Uplay TV և մեդիա հարթակը և դրա բովանդակությունը (source code-ը, տեքստերը, պատկերները, լուսանկարները գրաֆիկները, տվյալները, տեղեկությունը, կառուցվածքը, ծրագրային ապահովումը և տվյալների բազաները, ինչպես նաև Յուքոմի անունը, Յուքոմի լոգոն և Յուքոմի ապրանքների և/կամ ծառայությունների անունները և լոգոները) հանդիսանում են Յուքոմի բացառիկ սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ Պայմաններով։ uPlay հարթակում հիշատակված այլ ապրանքները, ծառայությունները կամ անունները կարող են լինել դրանց սեփականատերերի, իրավատերերի ապրանքային նշանները կամ ֆիրմային անվանումները։
9․2․ Ոչ մի դեպքում Uplay TV և մեդիա հարթակից օգտվելու փաստը չի կարող որևէ կերպ մեկնաբանվել որպես Uplay TV և մեդիա հարթակի նյութերի օգտագործման իրավունքի փոխանցում, լիցենզիա, արտոնագրում կամ լիազորում: Հետևաբար, Uplay TV և մեդիա հարթակի կամ դրա բաղադրիչներից որևէ մեկի լրիվ կամ մասնակի վերարտադրումը, ներկայացումը, արտահանումը, փոփոխությունը, տարածումը կամ շահագործումը խստիվ արգելվում է, եթե նախապես չի լիազորվել Յուքոմի կողմից։
9․3․ Uplay TV և մեդիա հարթակում օգտագործված Ucom, uPlay անունը, Ucom, uPlay լոգոն և Ucom, uPlay ապրանքների կամ ծառայությունների անունները և լոգոները Յուքոմի ապրանքային նշաններն են: uPlay հարթակում հիշատակված այլ ապրանքները, ծառայությունները կամ անունները կարող են լինել դրանց սեփականատերերի ապրանքային նշանները կամ ֆիրմային անվանումները։ Uplay TV և մեդիա հարթակում Ձեր հասանելիությունը չի կարող մեկնաբանվել որպես լռելյայն կամ որևէ այլ ձևով Ձեզ Uplay TV և մեդիա հարթակում պարունակվող նշանների օգտագործման լիցենզիայի տրամադրում կամ առանց Յուքոմի կամ դրանց սեփականատիրոջ նախնական գրավոր համաձայնության դրանք օգտագործելու իրավունքի տրամադրում: Uplay TV և մեդիա հարթակի միջոցով հասանելի ցանկացած բովանդակություն տրամադրվում է Յուքոմի, բովանդակության մատակարարների կամ երրորդ անձի կողմից, դրա նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է Յուքոմին կամ վերջինիս հետ փոխկապակցված անձանց, բովանդակության մատակարարին կամ երրորդ անձին և պաշտպանվում է հեղինակային իրավունքի վերաբերյալ համապատասխան օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Առանց Յուքոմի գրավոր նախնական թույլտվության Uplay TV և մեդիա հարթակում պարունակվող բովանդակության ամբողջության կամ մասի ցանկացած ձևով կամ միջոցով վերարտադրումը, վերափոխումը, փոխանցումը, տարածումը կամ պահպանումը արգելվում է:
10. Վեճերի լուծում
10․1․ Պայմանների կապակցությամբ ծագած վեճերի և տարաձայնությունների լուծման համար Յուքոմը և Օգտագործողը գալիս են արբիտրաժային համաձայնության առ այն, որ Պայմանների շրջանակներում ծագած բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր իրավասության դատարանների, նոտարական պալատի կամ նոտարների ենթակայությունը, հանձնվելու է «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային հաստատություն» հիմնարկին «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքին, ինչպես նաև Արբիտրաժային հաստատության կանոնադրությանը և կանոնակարգին (արբիտրաժային վերապահման կամ համաձայնության կնքման պահին գործող) համապատասխան։
10․2․ Յուքոմը և Օգտագործողը սահմանում են, որ արբիտրաժի ընթացքում ցանկացած հաղորդակցություն և/կամ ծանուցում իրականացվում է, ինչպես նաև արբիտրների կազմը ձևավորվում է Արբիտրաժային հաստատության կանոնակարգին համապատասխան։
10․3․ Արբիտրաժային դատավարության լեզուն հայերենն է, արբիտրաժի վայրը՝ քաղաք Երևանը։ Յուքոմը և Օգտագործողը պայմանավորվում են, որ վեճերի քննությունը կիրականացվի միայն գրավոր ընթացակարգով՝ ներկայացված փաստաթղթերի և այլ նյութերի հիման վրա, եթե արբիտրաժային տրիբունալի որոշմամբ այլ բան սահմանված չէ։
10․4․ Արբիտրաժային հաստատության կողմից վեճերի լուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերի համաձայն։