Սարքավորումների վերանորոգում

Reset ծառայության միջոցով Դուք կարող եք վերանորոգել ցանկացած սմարթֆոն, պլանշետ և շարժական մոդեմ:

  • Վերանորոգման համար կարող եք դիմել Հյուսիսային պող․ ½ հասցեում գտնվող Ucom-ի վերանորոգման կենտրոն կամ Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղից սարքավորումները կուղարկվեն մասնագիտական ախտորոշման: Ախտորոշման համար կպահանջվի առավելագույնը 3 աշխատանքային օր:
  • Ծառայության վճարը և ժամկետը կախված են խնդրի բարդությունից:
  • Վերանորոգումն իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ տարբերակով։
  • Փոխարինված պահեստամասերի համար տրամադրվում է 1 ամիս երաշխիքային սպասարկում։