Կոնֆերանս զանգ
Այս ծառայությունը թույլ է տալիս Ucom-ի բաժանորդներին խոսել մինչև 5 անձանց հետ միաժամանակ: Կարող եք իրականացնել տեղական և միջազգային Կոնֆերանս զանգեր:
-webp(80).png?token=67f6c339fdc9b714465d272840a84a58)
Ի՞նչպես է այն գործում
- Կոնֆերանս զանգ ծառայությունը ակտիվացվում է լռելյայն:
- Կոնֆերանս զանգ իրականացնելու համար պետք է շարունակ զանգահարել մասնակիցներին և նրանց ներգրավել Կոնֆերանս զանգի մեջ:
- Յուրաքանչյուր զանգի դիմաց գանձումներն իրականացվում են առանձին: Այսինքն, եթե Կոնֆերանս զանգ իրականացնողը 3 մասնակիցների է ներգրավում Կոնֆերանս զանգի մեջ, ապա գումարը գանձվում է 3 առանձին զանգերի դիմաց: Կոնֆերանս զանգի մասնակիցներից որևէ գումար չի գանձվում: Գանձումներ կատարվում են միայն Կոնֆերանս զանգն իրականացնողից: