Ucharge

Ամենակարևոր պահերին հաշվեկշիռը մոտ է 0-ի, իսկ վերալիցքավորման հնարավորություն չկա՞։ Օգտվեք Ucharge ծառայությունից, ստացեք գումար այն պահին, երբ ամենաշատն է պետք։ Կապ միշտ կա, եթե նույնիսկ հաշվեկշիռը 0 է։

Ակտիվացում՝ *418#

Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է։ Գործողության ժամկետը լրանալուն պես տրամադրված գումարն ամբողջությամբ հետ կգանձվի։ 

Ծառայության արժեքը՝ 30 դրամ։

Հաշվեկշռի ստուգում՝ *133#

 

Տրամադրվող գումարի չափը կախված է նախորդ ամիսներին կատարված ծախսերի հանրագումարից։

Վերջին 3 ամիսների ընթացքում ծախսերի հանրագումար Ucharge ծառայությունով տրամադրվող գումար
[10000; ∞ ) 3500
[6500; 10000) 3100
[2500; 6500) 2100
[1000; 2500) 600
[100; 1000) 300
  • Ծառայությունը հասանելի է կանխավճարային բոլոր սակագնային պլանների այն բաժանորդներին, ովքեր ավելի քան 1 տարի օգտվում են Ucom-ի ծառայություններից։

    Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել 100 դրամից պակաս հաշվեկշռի դեպքում:

    Ucharge ծառայության միջոցով  տրամադրված գումարն անհրաժեշտ է ունենալ հաշվին ծառայության ժամկետի ավարտին՝ 3 օր անց, այլապես վճարովի ծառայությունները կարգելափակվեն։ Ծառայություններն հասանելիությունը վերականգնելու համար անհրաժեշտ է մարել գոյացած պարտքը։

    Ucharge-ը հնարավոր է ակտիվացնել նախորդ անգամ տրամադրված գումարի տրամադրումից 20 օր անց։

    Շտապ օգնություն և Գումարի փոխանցում ծառայությունները հասանելի չեն Ucharge ծառայության ակտիվ ժամանակաշրջանում։

    Տրամադրված գումարը կարելի է օգտագործել ցանկացած ծառայության համար, բացի Գումարի փոխանցում ծառայությունից։

    Շտապ օգնություն և Ucharge ծառայությունները  հնարավոր չէ միաժամանակ ակտիվացնել։

    Ucharge-ը հնարավոր է 1 տարվա ընթացքում ակտիվացնել 4 անգամ: