Հետվճարային Level Up+ սակագնային պլան
-
Շարժական հեռախոսակապի հետվճարային ծառայություններն ակտիվանում են բաժանորդագրման պահից։
Ucom-ի Level Up+ hետվճարային ամսական բաժանորդագրության հետ Դուք միշտ վճարում եք ծառայություններից օգտվելուց հետո: Յուրաքանչյուր ամիս Դուք վճարում եք Ձեր սակագնային պլանին համապատասխան ամսավճարը և նախորդ ամսվա ընթացքում հավելյալ օգտագործած ծառայությունների գումարը:
Ամսավճարում ներառված րոպեները, ՄԲ-երը կամ SMS-ները Ձեր հաշվին փոխանցվում են յուրաքանչյուր ամսվա 1-ին ժամը 00։00-ին, որի համար պետք է վճարեք մինչև հաջորդ ամսվա 20-ը:
Տվյալ ամսվա ընթացքում չօգտագործված ներառված րոպեները, SMS-ները և ՄԲ-երը հաջորդ ամիս չեն փոխանցվում:
Ծառայությունն ակտիվ կլինի մինչև հաջորդ ամսվա 20-ը: Ակտիվ շրջանում կարող եք զանգեր ընդունել և զանգել ցանկացած ուղղությամբ, ուղարկել և ստանալ կարճ հաղորդագրություններ, օգտագործել ինտերնետ և այլ ծառայություններ:
Մինչև վճարման օրը (յուրաքանչյուր ամսվա 20-ը) վճարում չկատարելու դեպքում Ձեր ծառայությունն անցնում է պասիվ շրջան: Պասիվ շրջանը տևում է մինչև ընթացիկ ամսվան հաջորդող ամսվա ավարտը: Այս շրջանում Դուք կարող եք միայն ընդունել զանգեր, ստանալ կարճ հաղորդագրություններ և կատարել զանգեր անվճար հատուկ համարներին: Ի դեպ, ակտիվ ծառայությունների փաթեթները և ավտոմատ ակտիվացված առաջարկները պահպանվում են նաև պասիվ շրջանում, սակայն Դուք չեք կարող դրանք օգտագործել: Պասիվ (Ծառայության սահմանափակման ժամանակահատված) շրջանում ցանկացած պահի կարող եք վերաակտիվացնել բոլոր ծառայությունները ` պարզապես վճարելով նախորդ ամիսների պարտքը (բացասական հաշվեկշիռը և չվճարված ամսավճարները): Այնուհետև, Դուք հնարավորություն կունենաք օգտագործել սակագնային պլանի ներառումները և ավտոմատ ակտիվացված առաջարկները, եթե դրանց վավերականության ժամկետը չի լրացել:
Եթե մինչև պասիվ շրջանի ավարտը Դուք չեք վճարում գոյացած պարտքերը, ծառայության մատուցումը 1 ամիս ժամկետով սահմանափակվում է, որի ընթացքում Դուք կարող եք միայն ընդունել զանգեր, ստանալ կարճ հաղորդագրություններ և կատարել զանգեր անվճար հատուկ համարներին։ Այս ընթացքում Դուք դեռևս ունեք հնարավորություն վերաակտիվացնելու բոլոր ծառայությունները և օգտվելու Ձեր սակագնային պլանին համապատասխան ամբողջական ներառումներից` պարզապես վճարելով չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը:
Կասեցման ժամանակահատվածում Ծառայության նախորդ ամիսների պարտքն (չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը) ամբողջությամբ մարելու դեպքում Ծառայությունը վերաակտիվանում է վճարումը կատարելուց հետո անմիջապես:
Ծառայությունների կասեցման ժամանակահատվածում նախորդ ամիսների պարտքն ամբողջությամբ մարելու և միաժամանակ մինչև տվյալ օրվա ավարտը պայմանագիրը լուծելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում ընթացիկ ամսվա համար ամսավճար չի գանձվում:
Կասեցման ժամանակահատվածում նույն ամսվա 21-ից հետո վերաակտիվանալիս Բաժանորդային պայմանագիրը լուծվելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում կգանձվի տվյալ ամսվա ամսավճարի 30%-ի չափով գումար։ Մինչև նույն ամսվա 20-ը Բաժանորդային պայմանագիրը լուծվելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում կգանձվի տվյալ ամսվա ամսավճարն ամբողջությամբ։
Եթե մինչև ծառայության ամբողջական կասեցման ժամանակահատվածի լրանալը պարտքն ամբողջությամբ չմարեք, Ucom-ը իրավասու կլինի միակողմանի լուծել Ձեր բաժանորդային պայմանագիրը՝ առանց Ձեզ լրացուցիչ տեղեկացնելու, Ձեր հեռախոսահամարը կարող է հատկացվել այլ բաժանորդի:
Եթե ամսվա ընթացքում օգտագործում եք Ucom-ի այլ ծառայություններ կամ ավելին, քան Ձեր ամսական ներառումները, ապա գանձումը կատարվում է Ձեր հաշվեկշռից: Բացասական հաշվեկշռի չափը սահմանվում է համաձայն Ձեր ընտրած սակագնային պլանի. որքան մեծ է սակագնային պլանի ամսավճարը, այնքան մեծ է բացասական հաշվեկշռի չափը: Եթե սակագնային պլանով նախատեսված բացասական հաշվեկշիռը Ձեզ չի բավարարում, 3 ամիս Ucom-ի բաժանորդ լինելուց հետո կարող եք դիմել այն վերանայելու համար` լրացնելով համապատասխան դիմում Ucom-ի ցանկացած սպասարկման սրահում: Ucom -ն իրավունք ունի մերժելու Ձեր բացասական հաշվեկշռի վերանայման պահանջը` իր ողջամիտ հայեցողությամբ, եթե Դուք չեք բավարարում Ucom -ի կողմից սահմանված վճարունակության պահանջներին:
Սակագնային պլան Բացասական հաշվեկշիռ Level Up+ 3000 3 000 Level Up+ 4000 5 000 Level Up+ 5500 5 000 Level Up+ 8000 10 000 Սակագները պլանի ներառումները սպառելուց հետո՝
զանգեր Ucom շարժական ցանցում 0 դրամ/րոպե զանգեր դեպի տեղական այլ ցանցեր 15 դրամ/րոպե շարժական ինտերնետ 15 դրամ/ՄԲ շարժական ինտերնետ ռոումինգում համաձայն այդ երկրում տվյալ օպերատորի գործող սակագնի SMS դեպի տեղական ցանցեր 15 դրամ/SMS SMS դեպի միջազգային ցանցեր 20 դրամ/SMS Բացասական հաշվեկշռի սահմանաչափը գերազանցելու դեպքում հնարավոր կլինի օգտվել միայն Ձեր սակագնային պլանում ներառված շարժական ինտերնետից և SMS-ներից: Մնացած ծառայություններից կամ ամսական ներառումներից (այդ թվում՝ Ձեր սակագնային պլանում ներառված և չօգտագործված րոպեներից, ռոումինգի համար նախատեսված շարժական ինտերնետից) օգտվելու համար անհրաժեշտ կլինի մարել ամսավճարի պարտքը, եթե առկա է, և վերալիցքավորել հաշիվը:
Որպես Ucom Հետվճարային ծառայության բաժանորդ, Դուք կարող եք իրականացնել չընդհատվող սեսիա(ներ) (զանգ, SMS, ինտերնետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ռոումինգում): Ձեզ անհարմարություն չպատճառելու նկատառումով, անգամ եթե նման սեսիայի ժամանակ սպառել եք գումարային սահմանաչափը, Ucom-ը չի ընդհատի Ձեզ մատուցվող ծառայությունը, և գումարային սահմանաչափը գերազանցող պարտքի համար գանձումը կիրականացվի ավելի ուշ Ձեր հաշվից: Նկատի ունեցեք, որ Դուք պատասխանատվություն եք կրում առաջացած բոլոր պարտքերի վճարման համար:
Ինչպես անցում կատարել հետվճարային Level Up+ սակագնային պլանին
Եթե հետվճարային Level Up կամ Next Level սակագնային պլանի բաժանորդ եք․ հավաքեք *111*11# կամ այցելեք Ucom ցանկացած սպասարկման կենտրոն։ Նոր հետվճարային Level Up+ սակագնային պլանին անցումը կկատարվի հաջորդ ամսվա 1-ին։
Եթե կանխավճարային ծառայության բաժանորդ եք․ անձնագրով կամ նույնականացման քարտով համեցեք սպասարկման կենտրոն:
Անսահմանափակ ինտերնետ
Level Up+ սակագնային պլանը հնարավոր է օգտագործել միայն հեռախոսով։ Ինտերնետի տարածումը և դրա օգտագործումն այլ սարքավորումներից (Tethering) կարող է սահմանափակվել:
*Բարեխիղճ օգտագործման սկզբունքի համաձայն Ucom-ը հնարավորություն է ընձեռում բոլոր բաժանորդներին հավասար օգտվել որակյալ շարժական կապի ծառայություններից։
Եթե վավերականության 30 օրվա (հետվճարայինի դեպքում՝ 1 ամսվա) ընթացքում Դուք գերազանցել եք 200 ԳԲ շեմը, մաքսիմալ հասանելի արագությունը կսահմանվի 512 Կբիթ/վրկ։ Կանխավճարային սակագնային պլանի դեպքում այդ արագությունը կգործի մինչև վավերականության ժամկետի ավարտը, իսկ հետվճարայինի դեպքում՝ մինչև հաջորդ ամսվա 1-ը։
Այդ արագությունը բավարար է, որպեսզի Դուք լիարժեք օգտվեք սոցիալական ցանցերից, մեսենջերներից և մի շարք այլ ծառայություններից։
Դուք կշարունակեք օգտվել ինտերնետից առանց մեգաբայթերի գանձման։
Առանց ինտերնետի սպառման հավելվածներ
Նշված կայքերից ու հավելվածներից օգտվելիս հնարավոր է ինտերնետային այլ ռեսուրսների հետ տվյալների փոխանակում, որի համար գանձումը կկատարվի համաձայն սակագնային պլանի:
Խորհուրդ է տրվում օգտվել նշված հավելվածների թարմացված տարբերակներից, այլապես օգտագործման ընթացքում Ձեր հաշվից կարող է գումար գանձվել՝ ընթացիկ սակագնային պլանին համապատասխան:
Ի լրումն նշված հավելվածների առանց ինտերնետի մեգաբայթերի սպառման Ձեր Level Up+ փաթեթով հասանելի են լինելու www.ucom.am կայքը, ArCa և Ucom հավելվածները, ինչպես նաև մի շարք կրթական կայքեր, ինչպիսիք են www.kahoot.com, www.etwinning.net, www.emis.am, www.armedu.am, www.e-school.am:
** Շարժական ինտերնետ ռոումինգում
Level Up+ 5500 և Level Up+ 8000 սակագնային պլանի բաժանորդներին ամեն ամիս կտրամադրվի ինտերնետի ծավալ ռոումինգում՝ 70-ից ավելի երկրում օգտագործելու համար:
Ներառված ինտերնետի ծավալը հնարավոր է օգտագործել ստորև նշված երկրներում համապատասխան օպերատորին միանալիս:
Ռոումինգում ինտերնետից օգտվելու ժամանակ Level Up+ 5500 սակագնային պլանով տրամադրվող ինտերնետի ծավալը սպառելուց հետո կապը չի ընդհատվի և Դուք կմնաք կապի մեջ համաձայն այդ երկրում տվյալ օպերատորի՝ ռոումինգում գործող ինտերնետի սակագնի:
Level Up+ 8000 սակագնային պլանով տրամադրվող ռոումինգում ինտերնետի ծավալը սպառելուց հետո Դուք կշարունակեք օգտվել անսահմանափակ ինտերնետից ռոումինգում՝ մինչև 128 կբ/վ արագությամբ։ Այս արագությունը կպահպանվի, եթե նույնիսկ միանաք այն օպերատորին, որին հասանելի չեն ռոումինգում ինտերնետի ներառումները: Եթե ցանկանում եք ռոումինգում օգտվել գերարագ ինտերնետից, ապա պարզապես հավաքեք *133*31# և ապաակտիվացրեք ռոումինգում անսահմանափակ ինտերնետի հնարավորությունը, որից հետո կշարունակեք օգտվել ինտերնետից համաձայն այդ երկրում տվյալ օպերատորի՝ ռոումինգում գործող ինտերնետի սակագնի:
Կարևոր կետեր և խորհուրդներ որոնք անհրաժեշտ է իմանալ ռոումինգում գտնվելիս:
-
- Ալբանիա բոլոր ցանցերում
- ԱՄՆ բոլոր ցանցերում
- Ավստրալիա Vodafone
- Ավստրիա Magenta և A1
- ԱՄԷ բոլոր ցանցերում
- Արգենտինա Movistar
- Բահրեյն STC
- Բելառուս A1 և MTS
- Բելգիա բոլոր ցանցերում
- Բոսնիա և Հերցեգովինա BH Mobile
- Բրազիլիա VIVO
- Բուլղարիա բոլոր ցանցերում
- Գերմանիա բոլոր ցանցերում
- Դանիա Norlys
- Եգիպտոս բոլոր ցանցերում
- Էկվադոր Movistar
- Էստոնիա Telia և Tele2
- Թաիլանդ DTAC
- Թայվան Chunghwa Telecom
- Թունիս Telecom Tunisie
- Թուրքիա բոլոր ցանցերում
- Իռլանդիա բոլոր ցանցերում
- Ինդոնեզիա XL Axiata
- Իսպանիա բոլոր ցանցերում
- Իսրայել Partner
- Իտալիա բոլոր ցանցերում
- Իրան MCI
- Լատվիա LMT և Tele2
- Լեհաստան բոլոր ցանցերում
- Լիխտենշտեյն բոլոր ցանցերում
- Լիտվա Telia և Tele2
- Լյուքսեմբուրգ բոլոր ցանցերում
- Խորվաթիա բոլոր ցանցերում
- Կանադա Rogers և Bell
- Կիպրոս բոլոր ցանցերում
- Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն Vodacom
- Հարավային Կորեա բոլոր ցանցերում
- Հնդկաստան բոլոր ցանցերում
- Հոնգկոնգ 3
- Հորդանան Orange
- Հունաստան բոլոր ցանցերում
- Հունգարիա բոլոր ցանցերում
- Ղրղզստան Magacom
- Ղազախստան Tele2 և Beeline
- Ճապոնիա SoftBank
- Մալայզիա բոլոր ցանցերում
- Մալթա բոլոր ցանցերում
- Մակեդոնիա A1
- Մեծ Բրիտանիա բոլոր ցանցերում
- Մեքսիկա բոլոր ցանցերում
- Մոլդովա Orange
- Մոնտենեգրո բոլոր ցանցերում
- Նիդերլանդներ բոլոր ցանցերում
- Նոր Զելանդիա One
- Նորվեգիա բոլոր ցանցերում
- Շվեդիա բոլոր ցանցերում
- Շվեյցարիա բոլոր ցանցերում
- Շրի Լանկա Dialog
- Պերու Movistar
- Պորտուգալիա բոլոր ցանցերում
- Ուկրաինա Lifecell
- Ուրուգվայ Movistar
- Ուզբեկստան Mobiuz և Beeline
- Չեխիա բոլոր ցանցերում
- Չիլի Movistar
- Չինաստան բոլոր ցանցերում
- Ռումինիա բոլոր ցանցերում
- Սաուդյան Արաբիա Zain
- Սերբիա A1 և Yettel
- Սինգապուր բոլոր ցանցերում
- Սլովակիա բոլոր ցանցերում
- Սլովենիա բոլոր ցանցերում
- Վրաստան բոլոր ցանցերում
- Վիետնամ Viettel
- Տաջիկստան Tcell
- Քաթար Vodafone
- Քուվեյթ Ooredoo
- Ֆինլանդիա բոլոր ցանցերում
- Ֆրանսիա բոլոր ցանցերում
-
Ucom Level Up+ ծառայությունն ակտիվանում է բաժանորդագրման պահից:
Ծառայությունն ակտիվ կլինի մինչև հաջորդ ամսվա 20-ը: Ակտիվ շրջանում կարող եք զանգեր ընդունել և զանգել ցանկացած ուղղությամբ, ուղարկել և ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ, օգտագործել ինտերնետ և այլ ծառայություններ:
Մինչև վճարման օրը (յուրաքանչյուր ամսվա 20-ը) վճարում չկատարելու դեպքում Ձեր ծառայությունն անցնում է պասիվ շրջան: Պասիվ շրջանը տևում է մինչև ընթացիկ ամսվան հաջորդող ամսվա ավարտը: Այս շրջանում Դուք կարող եք միայն ընդունել զանգեր, ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ և կատարել զանգեր անվճար հատուկ համարներին: Ի դեպ, ակտիվ ծառայությունների փաթեթները և ավտոմատ ակտիվացված առաջարկները պահպանվում են նաև պասիվ շրջանում, սակայն Դուք չեք կարող դրանք օգտագործել: Պասիվ (Ծառայության սահմանափակման ժամանակահատված) շրջանում ցանկացած պահի կարող եք վերաակտիվացնել բոլոր ծառայությունները ` պարզապես վճարելով նախորդ ամիսների պարտքը (բացասական հաշվեկշիռը և չվճարված ամսավճարները): Այնուհետև, Դուք հնարավորություն կունենաք օգտագործել սակագնային պլանի ներառումները և ավտոմատ ակտիվացված առաջարկները, եթե դրանց վավերականության ժամկետը չի լրացել:
Եթե մինչև պասիվ շրջանի ավարտը Դուք չեք վճարում գոյացած պարտքերը, ծառայության մատուցումը 1 ամիս ժամկետով սահմանափակվում է, որի ընթացքում Դուք կարող եք միայն ընդունել զանգեր, ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ և կատարել զանգեր անվճար հատուկ համարներին։ Այս ընթացքում Դուք դեռևս ունեք հնարավորություն վերաակտիվացնելու բոլոր ծառայությունները և օգտվելու Ձեր սակագնային պլանին համապատասխան ամբողջական ներառումներից` պարզապես վճարելով չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը:
Կասեցման ժամանակահատվածում Ծառայության նախորդ ամիսների պարտքն (չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը) ամբողջությամբ մարելու դեպքում Ծառայությունը վերաակտիվանում է:
Ծառայությունների կասեցման ժամանակահատվածում նախորդ ամիսների պարտքն ամբողջությամբ մարելու և միաժամանակ մինչև տվյալ օրվա ավարտը պայմանագիրը լուծելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում ընթացիկ ամսվա համար ամսավճար չի գանձվում:
Կասեցման ժամանակահատվածում նույն ամսվա 21-ից հետո վերաակտիվանալիս Բաժանորդային պայմանագիրը լուծվելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում կգանձվի տվյալ ամսվա ամսավճարի 30%-ի չափով գումար։ Մինչև նույն ամսվա 20-ը Բաժանորդային պայմանագիրը լուծվելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում կգանձվի տվյալ ամսվա ամսավճարն ամբողջությամբ։
Եթե մինչև ծառայության ամբողջական կասեցման ժամանակահատվածի լրանալը պարտքն ամբողջությամբ չմարեք, Ucom-ը իրավասու կլինի միակողմանի լուծել Ձեր բաժանորդային պայմանագիրը՝ առանց Ձեզ լրացուցիչ տեղեկացնելու, Ձեր հեռախոսահամարը կարող է հատկացվել այլ բաժանորդի:
-
Բաժանորդային պայմանագիրը Բաժանորդի կամ Ucom-ի նախաձեռնությամբ լուծվելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում ընթացիկ ամսվա ամսավճարը ենթակա է ամբողջությամբ գանձման, բացառությամբ՝
- առաջին ամսվա ընթացքում Բաժանորդային պայմանագիրը լուծելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքի: Տվյալ պարագայում ամսավճարը հաշվարկվում է բաժանորդագրման օրվանից սկսած մինչև ընթացիկ ամսվա ավարտն ընկած օրերի քանակին համապատասխան գումարի չափով,
- կասեցման փուլում վերաակտիվանալուց հետո նույն ամսվա 21-ից Բաժանորդային պայմանագիրը լուծվելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքի: Տվյալ պարագայում կգանձվի տվյալ ամսվա ամսավճարի 30%-ի չափով գումար:
-
Սակագնային պլանով բաժանորդին տրամադրվող շարժական ինտերնետի արագությունը պայմանավորված է տվյալ կայանի (որին միացել է բաժանորդը) տեխնոլոգիայով ու բաժանորդի կողմից օգտագործվող հեռախոսի պարամետրերով։ Ըստ տեխնոլոգիաների արագությունների վերաբերյալ տեղեկությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ ucom.am։
Առավելագույն (գովազդվող) տվյալների հոսքի արագության իրատեսորեն հասանելիությունն ապահովող պայմաններ են համարվում՝ բաժանորդը միացել է նվազ ծանրաբեռնված կայանի և բաժանորդի ու կայանի միջև խոչընդոտները նվազագույն են։ Առավելագույն արագության վրա ազդող գործոններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով ucom.am (Ընդհանուր դրույթներ և պայմաններ):