Ucom-ը Մարտի 27-ից Մերձավոր Արևելքում կվերականգնի ռոումինգի ստանդարտ սակագները
Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Ucom-ը ժամանակավորապես հատուկ պայմաններ էր սահմանել տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող իր բաժանորդների համար՝ հնարավորություն տալով այս բարդ շրջանում կապի մեջ մնալ դեսպանատների, ընտանիքի անդամների և մտերիմների հետ։
Մարտի 27-ից նշված երկրներում ռոումինգում գտնվող Ucom-ի բաժանորդների համար զանգերի և SMS-ների համար կրկին կգործեն մինչ այդ սահմանված ստանդարտ սակագները․
• Արաբական Միացյալ Էմիրություններ
• Օման
• Իրան
• Իսրայել
• Հորդանան
• Սաուդյան Արաբիա
• Քաթար
• Բահրեյն
• Իրաք
• Քուվեյթ
Ucom-ը շարունակաբար հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է կրկին ձեռնարկել համապատասխան քայլեր՝ իր բաժանորդների համար կապի հասանելիությունն ու հուսալիությունն ապահովելու նպատակով։
Մեզ համար կարևոր է, որ մեր բաժանորդները ցանկացած պայմաններում կարողանան կապի մեջ մնալ և զգան Ucom-ի աջակցությունը։