Վերադառնալ

Հայտարարություն (թարմացվող)․ փոփոխություններ Ucom-ի ծառայությունների դիմաց վճարման տարբերակներում

Մարտ 20, 2026

20.03.2026

Ucom-ի և «Իդրամ» առցանց վճարային համակարգի միջև փոխշահավետ պայմաններով ձևավորված համագործակցության արդյունքում Ucom-ի բաժանորդներն այսուհետ կրկին հնարավորություն ունեն ծառայությունների դիմաց վճարումներ կատարել համապատասխան հավելվածի, վճարային տերմինալների և առցանց հարթակի միջոցով։

16.03.2026

Ucom-ի և «Թել-Սել» ԲԲԸ (TelCell) ու «Իզի Փեյ» ՍՊԸ (EasyPay) վճարահաշվարկային ընկերությունների միջև փոխշահավետ պայմաններով ձևավորված համագործակցության արդյունքում Ucom-ի բաժանորդներն այսուհետ կրկին հնարավորություն ունեն ծառայությունների դիմաց վճարումներ կատարել համապատասխան հավելվածների, վճարային տերմինալների և առցանց դրամապանակների միջոցով։

13.02.2026

Ucom-ի և Fast Shift վճարահաշվարկային ընկերության միջև փոխշահավետ պայմաններով ձևավորված համագործակցության արդյունքում Ucom-ի բաժանորդներն այսուհետ կրկին հնարավորություն ունեն շարժական ծառայությունների և ֆիքսված կապի Unity փաթեթների դիմաց վճարումներ կատարել Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալների միջոցով։

11.02.2026

Ucom-ի և IDBank-ի միջև փոխշահավետ պայմաններով ձևավորված համագործակցության արդյունքում Ucom-ի բաժանորդներն այսուհետ հնարավորություն ունեն ծառայությունների դիմաց վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով։

Կողմերի համար առաջնային է բաժանորդների հարմարավետությունը՝ ապահովելու արագ, անվտանգ և ժամանակակից վճարման հնարավորություններ։

02․02․2026

Ucom-ը տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 5-ից Ucom-ի ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու հնարավորությունն այլևս հասանելի չի լինի «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ վճարահաշվարկային ընկերության օնլայն դրամապանակով։

29․01․2026

Ucom-ը հայտարարում է, որ  2026 թվականի փետրվարի 2-ից Ucom ծառայությունների դիմաց վճարումները հասանելի չեն լինի «Իդրամ» ՍՊԸ, «Իզի Փեյ» ՍՊԸ և «Թել-Սել» ԲԲԸ հավելվածներով, վճարային տերմինալներով, օնլայն դրամապանակներով և մասնաճյուղերում:

Որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է:

Ucom-ի ծառայությունների դիմաց վճարումները հնարավոր է կատարել հետևյալ եղանակներով․

-MyUcom հավելված

-Upay հավելված

-ucom.am 

-Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններ

-Upay-ի սպասարկման գրասենյակներ

-Գործընկեր բանկերի հավելվածներ, մասնաճյուղեր, տերմինալներ

-«ՄոբիԴրամ» ՓԲԸ հավելված և վճարային տերմինալներ

-«Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքներ