Ucom-ը գործարկում է 5G ցանցը Բյուրեղավան, Ճամբարակ, Վայք և Արտաշատ քաղաքներում
Ucom-ն ընդլայնում է իր 5G ցանցը ևս չորս քաղաքներում՝ Բյուրեղավանում, Ճամբարակում, Վայքում և Արտաշատում։ Արդյունքում, ընկերության ամենալայն 5G ծածկույթը հասանելի է արդեն 42 քաղաքներում, տասնյակ բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 91 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ ու հուսալի շարժական ինտերնետից։
Վերջին տարիներին ենթակառուցվածքների արդիականացումը Ucom-ի հիմնական առաջնահերթություններից է։ Նորագույն լուծումների ներդրման շնորհիվ բաժանորդները կարող են վայելել բարձրորակ տեսազանգեր, իրական ժամանակում կիսվել մեծածավալ տվյալներով և լիարժեք օգտվել նոր սերնդի խելացի տեխնոլոգիաներից։
«Մենք շարունակաբար իրականացնում ենք ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր, որի շնորհիվ արդեն Բյուրեղավանի, Ճամբարակի, Վայքի և Արտաշատի բնակիչներն էլ միանում են մեր 5G ցանցի ընդլայնվող համայնքին։ Հայաստանում ունենալով ամենալայն 5G ծածկույթը՝ Ucom-ը պատրաստ է շարունակել այս զարգացումը՝ ապահովելով մեր բաժանորդների համար առաջատար թվային փորձառություն և բարձրորակ կապ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Բացի շարժական ցանցի զարգացումից, Ucom-ը մեծ ներդրումներ է իրականացնում նաև ֆիքսված կապի ոլորտում՝ բարելավելով ինտերնետի և հեռուստատեսության որակը։ Ընկերության տեխնիկական թիմը մշտապես տեղադրում է նոր կայաններ և ներդնում պահուստային համակարգեր՝ ապահովելով ծառայությունների անխափանությունը։
Շարունակվող լայնածավալ արդիականացման արդյունքում Ucom-ի բաժանորդները ստանում են ոչ միայն ավելի արագ, այլև միջազգային հեռահաղորդակցական ստանդարտներին համահունչ, հուսալի կապ։
Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։
-webp(80)-o(png).webp?token=83544146107f1d0341162aa6236c6ecb) 
                -webp(80)-o(png).webp?token=bc29cdf6a844f7d858b7d539df39b88b) 
                -webp(80)-o(png).webp?token=bbb9fdc3859b907d72ccba0b00c09f8d) 
                -webp(80)-o(jpg).webp?token=47b1707e621cdeed2409bc3d0f761eb5) 
                    -webp(80)-o(png).webp?token=562c0957b4b137a193e3415f5dfafa47) 
                    -webp(80)-o(png).webp?token=2b5ad77f035f2d22a28b0356eb4ced93) 
                    -webp(80)-o(png).webp?token=ff9db0fae595adec2c798241b1f04161) 
                     
                            