Ucom-ի Վաճառքի և սպասարկման նոր կենտրոն՝ Մաշտոցի 7/4 հասցեում
Ucom-ը Մաշտոցի պողոտա 7/4 հասցեում բացել է վաճառքի և սպասարկման նոր կենտրոն։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 9:00-ից 20:00-ը, իսկ կիրակի օրը՝ 10:00-ից 19:00-ը, առանց ընդմիջումների։
Վաճառքի և սպասարկման նորաբաց կենտրոնում բաժանորդները կարող են օգտվել ընկերության ֆիքսված, բջջային և ինտերնետ ծառայություններից, ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել հայտնի բրենդերի սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, Wi-Fi սարքեր, պլանշետներ և այլ սարքավորումներ։
Մաշտոցի 7/4 հասցեում գտնվող սպասարկման սրահում՝ օգոստոսի-1-ից 14-ը ներառյալ, Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդը ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով և առավել մատչելի գնով։
«Մաշտոցի պողոտայում նոր սպասարկման կենտրոնի բացմամբ մենք շարունակում ենք ընդլայնել մեր ներկայությունը՝ բաժանորդներին ապահովելով անհատական և հարմարավետ սպասարկում։ Որպես հաճախորդամետ ընկերություն՝ մենք հոգ են տանում, որ մեր այցելուները այստեղ ոչ միայն պարզապես ծառայություն ստանան, այլ նաև զգան, որ նրանք իսկապես կարևոր ու գնահատված են մեր համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ Ucom-ը Հայաստանում ունի վաճառքի և սպասարկման 75 կենտրոն, որից 23-ը՝ Երևանում, այդ թվում նաև վերջերս Homplex Hyper Mall-ում բացված նոր կենտրոնը։