0-800 անվճար զանգ
Ցանկանո՞ւմ եք բարձրացնել զանգերի սպասարկման արդյունավետությունը և առանց հավելյալ մեծ ծախսերի մեծացնել Ձեզ զանգահարող հաճախորդների քանակը:
0-800 անվճար զանգ ծառայության շնորհիվ՝ Ձեր հաճախորդները հնարավորություն կունենան բոլորովին անվճար զանգահարել Ձեզ և՛ քաղաքային, և՛ շարժական համարներից և ուղղել իրենց հետաքրքրող բոլոր հարցերը, ինչի արդյունքում Դուք բաց չեք թողնի նրանցից ստացվող ոչ մի զանգ:
Ծառայությա շնորհիվ՝ Դուք կունենաք 0-800 կոդով սկսվող միասնական անվճար բազմագիծ համար, որը կցված չէ կոնկրետ հասցեի կամ հեռախոսային օպերատորի: Որևէ հավելյալ սարքավորում տեղադրելու անհրաժեշտություն չկա:
0-800 համարը չի մեծացնի Ձեր գրասենյակում առկա հեռախոսագծերի կամ շարժական համարների քանակը, բայց թույլ կտա միաժամանակ ընդունել բոլոր մուտքային զանգերը՝ անկախ դրանց քանակից:
Ծառայությունից օգտվելու համար Դուք պետք է վճարեք ամսավճար և րոպեավճար մուտքային զանգերի համար՝ համաձայն սահմանված սակագների:
Ծառայության սակագներ
Միացման վճար
|
0 Դ
|
Ամսավճար
|
5000 Դ
|
Մուտքային զանգեր Հայաստանի ֆիքսված համարներից
|
6 Դ/րոպե
|
Մուտքային զանգեր Հայաստանի շարժական համարներից
|
16 Դ/րոպե
|
0-800 համարները կարող եք օգտագործել միայն Հայաստանից ստացվող մուտքային զանգերի համար:
Քառանիշ կարճ համար
Ձեզ անհրաժեշտ է կարճ, գեղեցիկ ու հեշտ հիշվող համար՝ հաճախորդներին տրամադրելու համա՞ր: Ձեռք բերեք 8 կոդով սկսվող մեր ֆիքսված հեռախոսակապի քառանիշ համարներից մեկը:
Այս համարները նախատեսված են միայն մուտքային զանգերի համար և կարող են օգտագործվել ֆիքսված հեռախոսակապի կամ այլ նմանատիպ բիզնես լուծումների համար, որոնք առաջարկում է Ucom-ը (E1, V-Office, SIP):
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է վճարել 8000 դրամ ամսավճար:
Այս համարին կատարված զանգերի համար գանձումը կատարվում է զանգ կատարող բաժանորդից՝ որպես տեղական ֆիքսված համարին կատարված զանգ՝ համաձայն վերջինիս ընթացիկ սակագնային պլանի: