
uKid-ը երկուսը մեկում հիանալի համադրություն է.
- Հեռախոս-ժամացույց երեխայի համար,
- Հեռախոսի հավելված ծնողների համար:
Հիմնական առավելությունները
 |
|
Որտե՞ղ է երեխան
Անհանգստանալու կարիք չկա, եթե երեխան տեսադաշտում չէ։ uKid հավելվածով ցանկացած պահի կտեսնեք երեխայի գտնվելու վայրը. մանկական հեռախոս-ժամացույցը մշտապես երեխայի հետ է և Ձեզ տեղյակ է պահում, թե որտեղ է նա։
|
 |
|
Ապահով գոտիներ
Երեխաները հետաքրքրասեր են և սիրում են բացահայտել նորը, ինչը կարող է նրանց հեռու տանել իրենց գտնվելու վայրից: uKid հավելվածով Դուք կարող եք սահմանել «Ապահով գոտիներ» Ձեր երեխայի համար, և երբ նա հատի սահմանը, uKid հեռախոս-ժամացույցը կուղարկի ծանուցում Ձեր հավելվածին։
|
 |
|
Զանգեր և հաղորդագրություններ
Դուք կարող եք սահմանել այն կոնտակտները, ում Ձեր երեխան կկարաղոնա զանգել: Ավելին, նա կկարողանա ստանալ զանգեր և SMS-ներ միայն նշված մարդկանցից: Անհրաժեշտ է պարզապես uKid հավելվածում մուտքագրել այդ մարդկանց հեռախոսահամարները:
|
 |
|
SOS կոճակ
Եթե Ձեր երեխայի հետ որևէ արտակարգ իրավիճակ պատահի, և նա Ձեր կարիքն ունենա, դուք անմիջապես կիմանաք այդ մասին: Նման իրավիճակում երեխան կարող է կապ հաստատել Ձեզ հետ՝ սեղմած պահելով SOS կոճակը։ uKid-ն անմիջապես կտեղեկացնի Ձեզ այդ մասին SMS-ի միջոցով։
|
 |
|
Օրակարգի պլանավորում
Ամեն երեխա մի փոքր օգնության կարիք ունի ժամանակը ճիշտ կառավարելու գործում։ Հավելվածի օգնությամբ ծնողները կարող են կազմել օրակարգ և ուղարկել ծանուցումներ/հիշեցումներ երեխային։ uKid մանկական հեռախոս-ժամացույցը պարբերաբար կհիշեցնի նրան օրվա հանձնարարությունների մասին։
|
 |
|
Քայլերի հաշվում
Առողջ երեխան ուրախ երեխա է: uKid-ի շնորհիվ Դուք նաև կիմանաք, թե որքան է Ձեր երեխան քայլել օրվա ընթացքում։
|
uKid հավելված
uKid հավելվածով ծնողները կարող են սահմանել անվտանգ գոտիներ երեխայի համար, վերահսկել երեխայի գտնվելու վայրը, ուղարկել ծանուցումներ uKid մանկական հեռախոս-ժամացույցին, ինչպես նաև զանգել և SMS ուղարկել նրան։
Ինչպե՞ս ձեռք բերել
uKid մանկական հեռախոս-ժամացույցը կարող եք ձեռք բերել uKid սակագնային պլանին 12 ամսով միանալու դեպքում՝ վճարելով 6 900 դրամ կանխավճար, այնուհետև 12 ամսվա ընթացքում ամսական 1500 դրամ սարքի համար և 2000 դրամ՝ սակագնային պլանի: Բաժանորդագրության 12 ամիսը լրանալուց հետո կվճարեք միայն uKid սակագնային պլանի 2000 դրամ ամսավճարը:
Ցանկության դեպքում կարող եք սարքի արժեքը վճարել ամբողջությամբ՝ 24 900 դրամ, և ամսական վճարել միայն uKid սակագնային պլանի 2000 դրամ ամսավճարը:
Մանկական հեռախոս-ժամացույցը կարող եք ձեռք բերել Ucom-ի սպասարկման սրահներից կամ Ինտերնետ խանութից:
uKid սակագնային պլան
uKid մանկական հեռախոս-ժամացույցն աշխատում է միայն uKid սակագնային պլանին միացված SIM քարտերով:
2000 Դ/ամիս
uKid
5000 րոպե Ucom շարժական ցանցի ներսում + 1 ԳԲ շարժական ինտերնետ
+
անսահմանափակ SMS Ucom շարժական ցանցի ներսում
|
SMS տեղական համարներին և Արցախ
|
5 դրամ/SMS
|
զանգեր տեղական բոլոր ցանցեր և Արցախ
|
12 դրամ/րոպե
|
շարժական ինտերնետ (ներառված ՄԲ-երը սպառելուց հետո)
|
5 դրամ/ՄԲ
|


