Ucom-ի 4G+ (LTE Advanced) գերժամանակակից ցանցը Երևանում ապահովում է մինչև 250 Մբ/վ* արագություն և այժմ հասանելի է Հայաստանի 884 բնակավայրերում:
Միաժամանակ, Հայաստանի բնակչության 99.58 %-ին հասանելի է 3G H+ տեխնոլոգիայի վրա հիմնված մեր ցանցը, ընդ որում, բնակչությանը 97.65%-ը ապահովված է մինչև 42 Մբ/վ* ներբեռնման արագություն ապահովող ծածկույթով։
Ծածկույթի մնացած հատվածներում Ucom-ի 3G ցանցն ապահովում է մինչև 21.6 Մբ/վ* ներբեռնման արագություն:
Ծածկույթի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է 01.01.2021 ամսաթվով։
*Նշված բոլոր արագությունները տեսականորեն հնարավոր են ռադիո միջավայրի իդեալական պայմանների առկայության դեպքում: Խիտ բնակեցված տեղանքներում, ծանրաբեռնված կայանների շրջակայքում, սպասարկող բազային կայաններից մեծ հեռավորությունների վրա ներբեռնման և վերբեռնման արագությունները կարող են լինել օգտագործվող սարքավորման առավելագույն թողունակությունից ցածր։