Ազդանշանի ուժեղացուցիչը հնարավորություն կտա բարելավել շարժական կապի ծածկույթը Ձեր կորպորատիվ տարածքի ներսում։
Շարժական կապի որակի վրա կարող են ազդել տարբեր գործոններ, որոնք մանրամասն նշված են Յուքոմի կայքում հրապարկված «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» 5.13 կետում (օրինակ՝ հաստ պատերը, շարժական կապն օգտագործողների բարձր խտությունը և այլն:
Թույլ WCDMA և LTE ազդանշանը բարելավելու համար տրամադրվում է արդյունավետ “Coverage as a Service” լուծումը (PicoCell, կրկնողիչ և այլ սարքերի միջոցով), որն ապահովում է ուժեղ ազդանշան 40 մետր շառավղով և կարող է կառավարել միաժամանակ մինչև 64 զանգ ։ Փոքր բջջային ռադիոկայաններն ապահովում են ծածկույթ՝ բեռնաթափելով մակրո ցանցի թեժ կետերում առաջացած ծանրաբեռնվածությունը։
Հեռավար համակարգի կառավարումը թույլ է տալիս հեշտությամբ իրականացնել Ձեր ցանցի աշխատանքի մոնիթորինգ։
Այս լուծման հետ մեկտեղ մենք մշակում ենք լուծումներ նաև խոշոր ձեռնարկությունների համար։
Ծառայության սակագները`
Յուրաքանչյուր սարքի միանվագ միացման վճար |
9000 դրամ |
Ծառայության ամսավճար |
պայմանագրային |
CovrageS ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է պարզապես դիմում ներկայացնել Յուքոմին:
Ամսավճարը փոփոխվում է` կախված նախագծի բարդությունից և ծավալներից: Միացումը ներառում է տեղանքի (կորպորատիվ տարածքի) զննում, նախագծի կազմում, սարք(եր)ի նախնական կարգաբերում և թեստավորում:
Սարք(եր)ը տրամադրվում է(են) միայն ժամանակավոր օգտագործման իրավունքով։ Բաժանորդային պայմանագրով Ձեզ մատուցվող ծառայության ժամանակավոր կասեցման կամ պայմանագրի լուծման դեպքում սարք(եր)ը պետք է (են) Ձեր կողմից հետ վերադարձվեն Յուքոմին՝ Ձեր դիմումի հիման վրա, ապամոնտաժվեն Յուքոմի աշխատողի կողմից): Սարք(եր)ը հետ չվերադարձնելու դեպքում Դուք պետք է վճարեք CoverageS ծառայության ամսավճարներն ամբողջությամբ: