Բաժանորդագրվե՛ք նոր WiFiaaS ծառայությանը (Wi-Fi as a Service կամ Wi-Fi որպես ծառայություն) և ստացե՛ք կայուն WiFi ծածկույթ, անվտանգ, արագ և որակյալ կապ։
WiFiaaS ծառայությունների փաթեթը ներառում է՝
- տեղազննում և WiFi ցանցի նախագծում
- մոնտաժային աշխատանքների իրականացում, ցանցի նախնական կարգավորում
- ցանցի օպտիմալացում՝ պարամետրերի համապատասխան փոփոխությամբ
- սարքերի արդիականացում
- ցանցի հեռավար կառավարում, որակի վերահսկում
- երաշխիքային սպասարկում պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում
- հատուկ Ձեզ համար նախատեսված վեբ ինտերֆեյս (web interface)՝ վիճագրական տվյալների, օգտվողների քանակի և այլ տեղեկատվություն ստանալու համար
- «Բարի գալուստ» (Welcome page) էջի ստեղծում և թարմացում յուրաքանչյուր ամիս, ըստ պահանջի:
Այս ծառայությունից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր ունեն ինտերնետ հասանելիություն՝ անկախ օպերատորից: Սպասարկումը հասանելի է 24/7 ռեժիմով:
Ծառայության սակագները`
Ծառայություն
|
Ամսավճար |
WiFiaaS
Տեխնիկական սպասարկում յուրաքանչյուր սարքի համար (WiFi AP, երթուղիչ (router) կամ այլ սարքեր)
|
3000 դրամ |
Հաճախորդի սեփական սարքավորման սպասարկում Երևանում (2 և ավելի)
(ցանկացած ոչ EOL* Unify սարքավորում)
|
500 դրամ |
Հաճախորդի սեփական սարքավորման սպասարկում մարզերում (2 և ավելի)
(ցանկացած ոչ EOL* Unify սարքավորում)
|
750 դրամ |
* EOL : End Of Life, Ubiquiti-ի կողմից այլևս չսպասարկվող սարքավորում
WiFiaaS ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է պարզապես դիմում ներկայացնել Ucom, որի համաձայն էլ մենք կկառուցենք WiFi ցանցը և կհանձնենք այն շահագործման: Յուրաքանչյուր սարքի միանվագ միացման վճարը 5000 դրամ է (միանվագ գումարը կարող է փոփոխվել` կախված նախագծի բարդությունից և ծավալներից): Միացումը ներառում է տեղանքի զննում, նախագծի կազմում, սարքերի նախնական կարգաբերում և թեստավորում:
Բոլոր սարքերը տրամադրվում են միայն ժամանակավոր օգտագործման իրավունքով։ Ծառայության ժամանակավոր կասեցման կամ պայմանագրի լուծման դեպքում սարքերը ապամոնտաժվում են մեր մասնագետների կողմից։ Ծառայության կասեցման և սարքերը հետ չվերադարձնելու պարագայում անհրաժեշտ է վճարել սարքերի ամբողջական արժեքը: