World of Apps
«World of Apps» ծառայությունը բաժանորդագրային հիմունքներով տրամադրվող հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտվել հարյուրավոր պրեմիում հավելվածներից և խաղերից մեկ միասնական բաժանորդագրությամբ։ Այստեղ կարող եք գտնել զվարճալի, կրթական և օգտակար հավելվածներ, որոնք հասանելի են առանց գովազդի և լրացուցիչ վճարների։
Այն նախատեսված է ինչպես Android, այնպես էլ iOS օգտատերերի համար։
iOS համակարգով սարքերի համար հնարավորությունները հասանելի են անմիջապես պորտալի միջոցով՝ առանց հավելվածներն ու խաղերը սարքում ներբեռնելու անհրաժեշտության։
Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային սարքերում հավելվածի պատշաճ տեղադրման համար անհրաժեշտ է «Կարգավորումներ» բաժնում միացնել անհայտ աղբյուրներից ներբեռնելու թույլտվությունը։
World of Apps-ից օգտվելու և հավելվածներ ու խաղեր ներբեռնելու համար պարտադիր է ունենալ ակտիվ բաժանորդագրություն։
Ucom բաժանորդները հնարավորություն ունեն
Օգտվել 1-օրյա փորձնական տարբերակից, որից հետո բաժանորդագրությունն ավտոմատ կերպով կերկարաձգվի։ Փորձնական շրջանից հնարավոր է օգտվել միայն մեկ անգամ։
Բաժանորդագրվել օրական տարբերակով, որի դեպքում վճարը կազմում է 75 դրամ/օր (ներառյալ ԱԱՀ)։
Ապաբաժանորդագրվելու համար անհրաժեշտ է SMS հաղորդագրությամբ ուղարկել STOP բառը 7788 կարճ համարին կամ անձնական էջի ՀԱՇԻՎ բաժնում սեղմել ԱՊԱԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ կոճակը, որից հետո բաժանորդը ստանում է ապաբաժանորդագրման վերաբերյալ հաստատող հաղորդագրություն։
«World of Apps» ծառայության մատուցման պայմաններ