Facebook SMS
Facebook SMS
Դուք կարող եք նաև պատասխանել, մեկնաբանել, հաստատել ստացված հարցումը` ուղարկելով պատասխան SMS, որը սովորական պատասխանի տեսքով կհայտնվի Facebook-ի Ձեր էջում:
- Ինչպես ակտիվացնել Facebook SMS ծառայությունը
Ծառայությունը ակտիվացնելու համար անհրաժեշտ է կատարել մի քանի պարզ քայլ.
-
- Facebook-ի Ձեր էջից մուտք գործեք Հաշվի կարգավորումներ (account settings) բաժինը
- ընտրեք բջջային (mobile) հղումը
- ակտիվացրեք տեքստային հաղորդագրությունները (եթե Ձեր հաշվում նշված չէ հեռախոսահամար, ապա նախ կպահանջվի ավելացնել համարը)
- ուղարկեք fb կամ f տեքստը պարունակող SMS 32665 կարճ համարին
- մուտքագրեք պատասխան SMS-ով ստացված ակտիվացման ծածկագիրը Ձեր էջում բացված համապատասխան փոքր պատուհանի մեջ
- կարգավորեք SMS-ծանուցման պարամետրերը (նաև օրվա որ ժամին եք ցանկանում ստանալ ծանուցում)
Facebook SMS
Facebook-ից անվճար կստանաք հետևյալ SMS ծանուցումները.
-
- Ձեզ ուղարկված հաղորդագրություններ
- ընկերանալու հարցում
- ընկերանալու հարցման հաստատում
- մեկնաբանություններ Ձեր գրառումներին, հղումներին, լուսանկարներին
- հրապարակումներ Ձեր պատին
- լուսանկարի վրա Ձեզ նշելը
- Ձեզ “poke” անելը
Բացի ծանուցումներից, կարող եք պատասխան հաղորդագրություններ ուղարկել, մեկնաբանություններ թողնել պատի գրառումների և նկարների տակ, հաստատել ընկերանալու հայտերը, ինչպես նաև պատասխանել՝ պարզապես ուղարկելով պատասխան SMS:
Facebook SMS
- Ծառայության արժեքը
Facebook SMS ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ Ձեր կողմից ուղարկվող յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կգանձվի որպես ներցանցային SMS` Ձեր սակագնային պլանին համապատասխան:
- 32665 համարին ուղարկվող հրահանգներ
| Ծառայություն | Հրահանգ |
|---|---|
| ակտիվացնել ծառայությունը |
f |
| fb | |
| թարմացնել կարգավիճակը | «կարգավիճակի տեքստը» |
| անջատել ծանուցումների ստացումը | stop |
| off | |
| կրկին միացնել ծանուցումների ստացումը | on |
| start | |
| հավանել | like |
| մեկնաբանել | «մեկնաբանության տեքստը» |
| Ձեր ընկերների կարգավիճակի ստացում | stat |
| status | |
| ընկերոջը հաղորդագրության ուղարկում | m ընկերոջ անունը Ձեր տեքստը |
| msg ընկերոջ անունը Ձեր տեքստը | |
| message ընկերոջ անունը Ձեր տեքստը | |
| գրել ընկերոջ պատին | w ընկերոջ անունը Ձեր տեքստը |
| wall ընկերոջ անունը Ձեր տեքստը | |
| “poke” | p |
| poke | |
| ընդունել ընկերանալու առաջարկը | add օգտագործողի անունը |
| դադարեցնել զրույցի ծանուցումները | mute |
| ընկերոջ կարգավիճակներին բաժանորդագրում | sub ընկերոջ անունը |
| subscribe ընկերոջ անունը | |
| ընկերոջ կարգավիճակներին բաժանորդագրման ապաակտիվացում | unsub ընկերոջ անունը |
| unsubscribe ընկերոջ անունը | |
| հրապարակել Ձեր տեքստը պատին որպես գրառում | note Ձեր տեքստը |
| գտնել օգտագործողին | s օգտագործողի անունը |
| srch օգտագործողի անունը | |
| search օգտագործողի անունը | |
| find օգտագործողի անունը | |
| ստանալ տեղեկատվություն ընկերոջ պրոֆիլի մասին | info ընկերոջ անունը |
| ստանալ ընկերոջ հեռախոսահամարը | c ընկերոջ անունը |
| cell ընկերոջ անունը | |
| cellular ընկերոջ անունը | |
| phone ընկերոջ անունը | |
| mobile ընկերոջ անունը | |
| ստանալ ընկերոջ հասցեն | addr ընկերոջ անունը |
| address ընկերոջ անունը | |
| ստանալ ընկերոջ էլեկտրոնային հասցեն | email ընկերոջ անունը |
| օգնություն* | help |
| aide | |
| ուղարկել լուսանկարներ` Facebook-ի Ձեր էջում տեղադրելու համար ուղարկեք e-mail օգտագործելով WAP կամ GPRS | |
* Նշված հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ինտերնետ միացում: