Նորություններ
«Անձնական գրասենյակ» հարթակի աշխատանքի դադարեցում
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի նոյեմբերի 4-ից Ucom-ի պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ» հարթակն այլևս չի գործում և հասանելի չէ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ բաժանորդներին։
Փոփոխություններ որոշ սակագնային պլաններում
Տեղեկացնում ենք, որ սակագնային պլանների օպտիմիզացիայի շրջանակում՝ 2025 թվականի դեկտեմբերից,
հետևյալ սակագնային պլանների անվանումները՝
- U!Net Premier Basic
- U!Net Premier Ultra
- U!Net SoHo Basic
- U!Net SoHo Highway
- U!Net SoHo Starter
փոփոխվել են և դարձել են U!Net Business Flexy։
Նշված փոփոխությունը վերաբերում է բացառապես սակագնային պլանների անվանմանը և չի ենթադրում այլ փոփոխություններ․ սակագները, ծառայությունների փաթեթները, պայմանները և գործող պարտավորությունները մնում են անփոփոխ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060657777։
Հեռուստաալիքների ցանկում փոփոխություններ
2026 թվականի Հունվարի 1-ից Uplay հեռուստաալիքների ցանկը կփոփոխվի, որի արդյունքում MTV 00`S, Nickelodeon JR, Comedy Central, Nickelodeon, MTV Live HD, Nickelodeon HD ալիքները դուրս կգան մեր ցանկից։
Հեռարձակվող ալիքների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: