MTT ծառայություն
Տեղեկացնում ենք, որ Ռուսաստանում "Կապի մասին" օրենքի փոփոխություններով պայմանավորված՝ «2 համար 1 SIM քարտում» առաջարկը կդադարի գործել։ 09.09.25–15.09.25 ընթացքում ռուսական Aiva-Mobile օպերատորն ավտոմատ կերպով կբլոկավորի ոչ ռուսական անձնագրով գրանցված ռուսական համարները։
Ռուսական համարի բլոկավորումից հետո Դուք․
- Ձեր հայկական համարը կշարունակի գործել համարժեք սակագնային պլանով։ Եթե օգտվում եք հետվճարային ծառայության Business, Universal, սակագնային պլաններից, ապա ժամանակավորապես հնարավորություն չեք ունենա զանգել Ռուսաստան Ձեր սակագնային պլանով տրամադրվող րոպեներից։ Այդ հնարավորությունը կվերականգնվի հոկտեմբերի 1-ից։
Ամսական րոպեները սպառելուց հետո Ռուսաստան զանգերի համար կգործի 70 դրամ/րոպե սակագինը։ Եթե օգտվում եք կանխավճարային ծառայության uSimple սակագնային պլանից, կշարունակեք զանգել Ռուսաստան 70 դրամ/րոպե սակագնով։
- Եթե ցանկանում եք պահպանել ռուսական համարը անհրաժեշտ գործողությունները կատարելով, ապա քարտի փոխարինում կատարելուց հետո պահպանեք հին SIM քարտը, քանի որ ռուսական համարը օգտագործելու եք այդ քարտով։
- Հայաստանում այլևս հնարավորություն չեք ունենա ստանալ մուտքային զանգեր Ձեր ռուսական համարին, ինչպես նաև Ռուսաստանում գտնվելիս ռուսական համարը չի գործի
Ռուսական համարը պահպանելու համար հարկավոր է կատարել Ռուսաստանի համապատասխան օրենքի պահանջները, որը կգտնեք այստեղ․
Համարը գրանցված է հայկական անձնագրով, բաժանորդը՝ ՌԴ քաղաքացի չէ
Համարը գրանցված է հայկական անձնագրով, բաժանորդը՝ ՌԴ քաղաքացի է
Համարը գրանցված է ռուսական անձնագրով
Ռուսական համարը պահպանելու դեպքում այդ համարով Հայաստանում հնարավոր չի լինի օգտվել ծառայություններից, քանի որ ռուսական համարը սպասարկող AIVA-Mobile օպերատորը չունի ռոումինգ ծառայություն։ Հայաստանում ռուսական համարով օգտվելու համար, անհրաժեշտ է համարը տեղափոխել Ռուսաստանում գործող որևէ այլ օպերատորի ցանց, որը ունի ռոումինգ ծառայություն։