Ինտերնետ ռոումինգում
Եթե ցանկանում եք անընդմեջ կիսվել Ձեր հանգստի գեղեցիկ դրվագներով, ակտիվացրե՛ք Ինտերնետ ռոումինգում փաթեթներից որևէ մեկը և հանգստի ողջ ընթացքում կիսվեք Ձեր ջերմ նկարներով, տեսանյութերով, կատարեք տեսազանգեր․ կարճ ասած՝ ջնջեք տարածությունը։
            
            
 
Պարզապես մինչև Հայաստանից մեկնելն ակտիվացրեք ռոումինգ ծառայությունը՝ հավաքելով *121#, այնուհետև, հետևելով հրահանգներին, ընտրեք Ձեզ անհրաժեշտ փաթեթը: Իսկ եթե Ձեր ռոումինգ ծառայությունն արդեն ակտիվ է, հավաքեք համապատասխան փաթեթի ակտիվացման կոդը:
| 
			 Ինտերնետ ռոումինգում փաթեթներ  | 
			Ակտիվացման վճար | Վավերականության ժամկետ | Ակտիվացում | 
|---|---|---|---|
| 8 ԳԲ | 24500 ֏ | 14 օր | *121*15# | 
| 3 ԳԲ | 13500 ֏ | 14 օր | *121*14# | 
| 2 ԳԲ | 10500 ֏ | 14 օր | *121*13# | 
| 1 ԳԲ | 6500 ֏ | 30 օր | *121*12# | 
| 500 ՄԲ | 3500 ֏ | 30 օր | *121*11# | 
Ինտերնետ ռոումինգում փաթեթները հասանելի են հետևյալ երկրներում համապատասխան օպերատորներին միանալիս.
			
  | 
			
			
  | 
			
			
  | 
		
- Փաթեթի վավերականության ժամկետի ավարտից հետո չսպառված ՄԲ-երը կզրոյացվեն:
 - Փաթեթի մնացորդը և վավերականության ժամկետը ստուգելու համար հավաքեք *133#: Հավելյալ գանձումներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս Ինտերնետ ռոմինգում փաթեթներից օգտվելու ընթացքում պարբերաբար ստուգել Ձեր հաշիվը, որպեսզի վստահ լինեք, որ փաթեթի ներառումը դեռ չի սպառվել:
 - Ինտերնետ փաթեթները կարող եք ձեռք բերել` վճարելով Ձեր դրական կամ բացասական հաշվեկշռից: Եթե Դուք օգտվում եք Թիթեռ ամսական բաժանորդագրությունից, ապա Ինտերնետ ռոմինգում փաթեթները կարող եք ակտիվացնել` օգտագործելով Ձեր ամսական ներառված գումարը: Միաժամանակ կարող եք ակտիվացնել մի քանի փաթեթ:
 - Ինտերնետ ռոմինգում փաթեթները կարող եք օգտագործել, եթե Ձեր համարը գտնվում է ակտիվ շրջանում:
 - Եթե ինտերնետից օգտվելու ժամանակ Ինտերնետ ռոմինգում ակտիվ փաթեթի ներառումն սպառվի, ապա կապը չի ընդհատվի, և Դուք կշարունակեք օգտվել ինտերնետից՝ համաձայն տվյալ երկրում գործող ռոումինգի սակագների:
 - Սակագնային պլանի կամ բաժանորդագրության տեսակի փոփոխության դեպքում, Ինտերնետ ռոմինգում ակտիվ փաթեթները կպահպանվեն և Դուք կշարունակեք օգտվել փաթեթից մինչև վավերականության ժամկետի ավարտը։