uՊարզ սակագնային պլան
| Ծառայություն | Սակագին |
|---|---|
| Զանգեր տեղական բոլոր ցանցեր | 25 ֏/րոպե |
| Տեսազանգ Ucom ցանցում | 25 ֏/րոպե |
| Շարժական ինտերնետ | 25 ֏ /ՄԲ |
| SMS Հայաստանի ցանցեր | 25 ֏ /SMS |
| SMS միջազգային համարներին | 25 ֏/SMS |
| MMS տեղական ցանցեր | 25 ֏/MMS |
| Միջազգային MMS* | 290 ֏/MMS |
* Միջազգային MMS-ը գործում է միայն տվյալ երկրներում նշված օպերատորների համար. Orange Ավստրիա, Orange Հորդանան, Orange Մոլդովա, Orange Ֆրանսիա, Free Mobile Ֆրանսիա, Kcell Ղազախստան, Unicom Չինաստան, MTS Ռուսաստան, Magticom Վրաստան, Kyivstar Ուկրաինա, Babilon-Mobile Տաջիկստան, Coscom Ուզբեկստան:
- uՊարզ ՍՊ-ի վաճառքի գինը կազմում է 1800 դրամ։ 100 դրամի կգանձվի որպես Ակտիվացման վճար, իսկ 1700 դրամ նախնական գումարը կփոխանցվի հաշվեկշռին։
- Կանխավճարային այլ սակագնային պլանից uՊարզ սակագնային պլանին անցնելու համար Ձեր հեռախոսից հավաքեք *111*11#: Անցում կատարելու դեպքում Ձեր հաշվից կգանձվի 500 դրամ անցման վճար:
-
Այլ սակագնային պլանից uՊարզին անցնելու դեպքում Ընդմիշտ անվճար զանգեր սիրելիիդ առաջարկը կպահպանվի:
- Եթե Դուք անցում կատարեք այս սակագնային պլանին Պարզ, Իմ ընկերները, Իմ երկիրը, Իմ ժամանակը, Իմ համարները կամ Hello սակագնային պլաններից, ապա Դուք այլևս հնարավորություն չեք ունենա հետ վերադառնալու Ձեր նախկին սակագնային պլանին:
-
uՊարզ սակագնային պլանով տեղական զանգեր կատարելիս տարիֆիկացումը կկլորացվի դեպի 30 վայրկյան:
-
Սակագնային պլանով բաժանորդին տրամադրվող շարժական ինտերնետի արագությունը պայմանավորված է տվյալ կայանի (որին միացել է բաժանորդը) տեխնոլոգիայով ու բաժանորդի կողմից օգտագործվող հեռախոսի պարամետրերով։ Ըստ տեխնոլոգիաների արագությունների վերաբերյալ տեղեկությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ ucom.am։
Առավելագույն (գովազդվող) տվյալների հոսքի արագության իրատեսորեն հասանելիությունն ապահովող պայմաններ են համարվում՝ բաժանորդը միացել է նվազ ծանրաբեռնված կայանի և բաժանորդի ու կայանի միջև խոչընդոտները նվազագույն են։ Առավելագույն արագության վրա ազդող գործոններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով ucom.am (Ընդհանուր դրույթներ և պայմաններ):