uNet սակագնային պլան

  • Նորագույն տեխնոլոգիաներով կառուցված մեր ցանցը հնարավորություն է տալիս օպտիկական մանրաթելի միջոցով միանալ ինտերնետին մինչև 1000 Մբ/վ թողունակությամբ կապուղով: Արագությունը հասանելի է լարային միացմամբ: Wi-Fi միացման դեպքում տրամադրվող արագության վրա կարող են ազդել ցրող սարքի տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև ընդունող սարքի Wi-Fi զգայունությունը և շրջակա Wi-Fi աղմուկը: 
  • Նոր բաժանորդագրությունների դեպքում ծառայությունների միացումը կատարվում է պայմանագրի կնքումից և տեխնիկական հնարավորության հաստատումից հետո՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում։Գործող բաժանորդների ծառայությունների վերաակտիվացումը կատարվում է համապատասխան դիմումի ներկայացումից կամ անհրաժեշտ վճարման իրականացումից հետո՝ դիմումի ներկայացման կամ վճարման իրականացման օրվան հաջորդող օրվա մինչև ժամը 23։59-ը, եթե սարքավորումն ու լարերը գտնվում են պատշաճ աշխատանքային վիճակում և բաժանորդի կողմից որևէ միջամտություն չի իրականացվել ։
  • Վճարումների ուշացման դեպքում փաթեթում ներառված ծառայությունները սահմանափակվում են մինչև պարտք եղած գումարի ամբողջական մարումը: Սահմանափակման ժամանակահատվածի համար փաթեթի ամսավճարը ենթակա է գանձման: Ձեր կողմից մինչև հաջորդ ամսվա 1-ը պարտքը չմարելու դեպքում Յուքոմն իրավունք ունի Ծառայությունն ամբողջությամբ կասեցնելու: Կասեցման ժամանակահատվածի համար ամսավճարներ չեն գանձվում: Կասեցման ժամանակահատվածում նախորդ ամիսների պարտքը (չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը) վճարելու դեպքում Ծառայությունը վերաակտիվանում է:
  • Ծառայության մատուցման հաշվարկային ժամանակահատվածը սկսվում է ծառայության փաստացի ակտիվացման պահից։ Ֆիքսված ծառայությունների դեպքում ակտիվացման պահ է համարվում տեխնիկական միացման աշխատանքների ավարտը և ծառայության վերջնական տրամադրումը բաժանորդին։ Ծառայությունը համարվում է ակտիվացված տեխնիկական մասնագետի այցի օրը կամ առավելագույնը 48 ժամվա ընթացքում՝ սարքավորումների հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից՝ պայմանով, որ ծառայության հասանելիության հետ կապված այլ խնդիրներ առկա չեն։
  • Բաժանորդին հանձնված սարքավորումները երրորդ անձի կողմից վերադարձվելու դեպքում դրանք կընդունվեն Յուքոմի կողմից, իսկ Բաժանորդային պայմանագիրը կհամարվի լուծված։ Բաժանորդային Պայմանագրի լուծումը, անկախ դրա հիմքերից, չի ազատում Բաժանորդին մինչև լուծման պահը և դրա հետ կապված Յուքոմի հանդեպ ունեցած պարտավորությունների պատշաճ կատարումից, այդ թվում` պարտքը, բոլոր կիրառելի տույժերը, տուգանքները, հրաժարագինը կամ Բաժանորդային Պայմանագրով սահմանված այլ վճարները: