Level Up+ Հատուկ առաջարկ
Առաջարկի պայմանները՝
- Առաջարկը գործում է 2025թ․ հունիսի 12-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։
- Առաջարկը հասանելի է Ucom-ի բոլոր սպասարկման կենտրոններում, բացառությամբ «Զվարթնոց» օդանավակայանի Ucom սպասարկման կենտրոնում։
- Առաջարկի շրջանակներում Level Up+ ձայնային ծառայության ցանկացած կանխավճարային կամ հետվճարային սակագնային պլանով նոր քարտի ձեռքբերման դեպքում, լրացուցիչ տրամադրվում է 100 րոպե + 10 ԳԲ ինտերնետ ներառումներով փորձարկման փաթեթ նախաակտիվացված քարտով։
Անվճար փորձարկման փաթեթն ունի հետևալ ներառումները`
Փորձարկման փաթեթ |
---|
10 ԳԲ ինտերնետ |
100 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր |
10 օր փաթեթի վավերականության ժամկետ |
Անվճար փորձարկման փաթեթի մնացորդը ստուգելու համար հավաքեք *133# և ընտրեք «Փաթեթներ»:
Անվճար փորձարկման փաթեթը տրվում է Level Up+ 3000 կամ Level Up+ 1700 սակագնային պլանի քարտերով, որոնց ակտիվացման դեպքում սկսում է գործել փորձարկման փաթեթը, որի վավերականության ժամկետը 10 օր է։
Այնուհետև այդ քարտերով կարող եք 3 անգամ ակտիվացնել համապատասխանաբար կանխավճարային Level Up+ 3000 կամ Level Up+ 1700 սակագնային պլանի ներառումները 20% զեղչով հաշիվը հետևյալ գումարով լիցքավորելու դեպքում։
Level Up+ 3000 | Level Up+ 1700 մարզային |
---|---|
ամսավճար, առաջին 3 ակտիվացումների համար |
ամսավճար, առաջին 3 ակտիվացումների համար |
1500 րոպե տեղական բոլոր ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա և Հնդկաստան |
400 րոպե տեղական բոլոր ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա և Հնդկաստան |
20 ԳԲ ինտերնետ |
8 ԳԲ ինտերնետ |
|
|
300 SMS տեղական բոլոր ցանցեր |
500 SMS տեղական բոլոր ցանցեր |
Level Up+ սակագնային պլանների մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք այստեղ:
Փորձարկման փաթեթի ներառումները սպառելուց, ինչպես նաև ժամկետի ավարտից հետո, նախքան սակագնային պլանի ներառումների ակտիվացումը, սակագնային պլանի արժեքից քիչ գումարով հաշիվը լիցքավորելու դեպքում կգործեն հետևյալ սահմանված սակագները՝
Զանգեր Ucom շարժական ցանցում | 25 դրամ/րոպե |
Զանգեր դեպի տեղական այլ ցանցեր | 25 դրամ/րոպե |
Շարժական ինտերնետ | 25 դրամ/ՄԲ |
SMS դեպի տեղական ցանցեր | 25 դրամ/SMS |
2025 թ․ հունիսի 12-ին, Դիանա Աբգարի անվան այգում կայացած Gen 5 Fest միջոցառման ընթացքում բոլոր հաճախորդները հնարավորություն ունեցան Ucom-ի տաղավարից անվճար ձեռք բերել 100 րոպե + 10 ԳԲ ինտերնետ ներառումներով փորձարկման փաթեթը՝ Ucom-ի ցանցը փորձարկելու համար նույն պայմաններով, բացառությամբ Level Up+ սակագնային պլանով քարտի ձեռքբերման նախապայմանի։ Այսինքն՝ այդ պահին այդ վայրում առաջարկի շրջանակներում չի պահանջվել ձեռք բերել որևէ Level Up+ սակագնային պլան՝ փորձարկման փաթեթը համապատասխան քարտով (Level Up+ 3000) ստանալու համար։
Սույն առաջարկի շրջանակներում նվեր է համարվել ոչ թե Level Up+ 3000 և Level Up+ 1700 սակագնային պլանները, այլ այդ քարտերով տրամադրված 100 րոպե + 10 ԳԲ ինտերնետ ներառումներով փորձարկման փաթեթը՝ 10 օր վավերականության ժամկետով։