Փորձարկման փաթեթով հատուկ առաջարկ

Գնիր Level Up+ ցանկացած սակագնային պլան և ստացիր նվեր` 100 րոպե + 10 ԳԲ ինտերնետ ներառումներով փորձարկման փաթեթ Ucom-ի ցանցը փորձարկելու համար։

Առաջարկի պայմանները՝

- Առաջարկը գործում է 2025թ․ հունիսի 12-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։

- Առաջարկը հասանելի է Ucom-ի բոլոր սպասարկման կենտրոններում, բացառությամբ «Զվարթնոց» օդանավակայանի Ucom սպասարկման կենտրոնում։

- Առաջարկի շրջանակներում Level Up+ ձայնային ծառայության ցանկացած կանխավճարային կամ հետվճարային սակագնային պլանով նոր քարտի ձեռքբերման դեպքում, լրացուցիչ տրամադրվում է 100 րոպե  + 10 ԳԲ ինտերնետ ներառումներով փորձարկման փաթեթ նախաակտիվացված քարտով։

Անվճար փորձարկման փաթեթն ունի հետևալ ներառումները`

Փորձարկման փաթեթ
10 ԳԲ
ինտերնետ
100 րոպե
դեպի տեղական բոլոր ցանցեր
10 օր
փաթեթի վավերականության ժամկետ

 

Անվճար փորձարկման փաթեթի մնացորդը ստուգելու համար հավաքեք *133# և ընտրեք «Փաթեթներ»:

Անվճար փորձարկման փաթեթը տրվում է Level Up+ 3000 կամ Level Up+ 1700 սակագնային պլանի  քարտերով, որոնց ակտիվացման դեպքում սկսում է գործել փորձարկման փաթեթը, որի վավերականության ժամկետը 10 օր է։

Այնուհետև այդ քարտերով կարող եք 3 անգամ ակտիվացնել համապատասխանաբար կանխավճարային  Level Up+ 3000 կամ Level Up+ 1700 սակագնային պլանի ներառումները 20% զեղչով հաշիվը հետևյալ գումարով լիցքավորելու դեպքում։

Level Up+ 3000 Level Up+ 1700 մարզային

3000 Դ

2400 Դ
ամսավճար, առաջին 3 ակտիվացումների համար

1700 Դ

1360 Դ
ամսավճար, առաջին 3 ակտիվացումների համար
1500 րոպե
տեղական բոլոր ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա և Հնդկաստան
400 րոպե
տեղական բոլոր ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա և Հնդկաստան
20 ԳԲ
ինտերնետ
8 ԳԲ
ինտերնետ
Անվճար հավելվածներ կայքից
+YouTube, Netflix
Անվճար հավելվածներ կայքի մարզային ՍՊ-ներից

300 SMS

տեղական բոլոր ցանցեր

500 SMS

տեղական բոլոր ցանցեր

 

Level Up+ սակագնային պլանների մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք այստեղ:

Փորձարկման փաթեթի ներառումները սպառելուց, ինչպես նաև ժամկետի ավարտից հետո, նախքան սակագնային պլանի ներառումների ակտիվացումը, սակագնային պլանի արժեքից քիչ գումարով հաշիվը լիցքավորելու դեպքում  կգործեն  հետևյալ սահմանված սակագները՝

Զանգեր Ucom շարժական ցանցում 25 դրամ/րոպե
Զանգեր դեպի տեղական այլ ցանցեր 25 դրամ/րոպե
Շարժական ինտերնետ 25 դրամ/ՄԲ
SMS դեպի տեղական ցանցեր 25 դրամ/SMS

 

2025 թ․ հունիսի 12-ին, Դիանա Աբգարի անվան այգում կայանալիք Gen 5 Fest միջոցառման ժամանակ բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան Ucom-ի տաղավարից անվճարձեռք բերել 100 րոպե +  10 ԳԲ ինտերնետ ներառումներով փորձարկման  փաթեթը Ucom-ի ցանցը փորձարկելու համար նույն պայմաններով, բացառությամբ Level Up+ սակագնային պլանով քարտի ձեռքբերման նախապայմանի։ Այսինքն՝ այդ ժամանակ այդ վայրում առաջարկի շրջանակներում չի պահանջվում ձեռք բերել ցանկացած Level Up+ սակագնային պլան, որպեսզի տրամադրվի փորձարկման փաթեթ համապատասխան քարտով (Level Up+ 3000)։

Սույն առաջարկի շրջանակներում նվեր է համարվում ոչ թե Level Up+ 3000 և Level Up+ 1700 սակագնային պլանները, այլ այդ քարտերով տրվող 100 րոպե + 10 ԳԲ ինտերնետ ներառումներով փորձարկման փաթեթը 10 օր վավերականության ժամկետով։