Ucom միավորներ

Ucom-ի ծառայություններից օգտվելու, լիցքավորումների և հավատարիմ բաժանորդ լինելու համար բաժանորդները պարգևատրվում են Ucom միավորներով, որոնք կարող են փոխակերպվել րոպեների, ՄԲ-երի և SMS-ների։

Ucom միավորներ

Ucom-ի հետվճարային սակագնային պլանների բաժանորդները համարվում են հավատարիմ, եթե առնվազն 12 ամիս օգտվել են Թիթեռ, Դելֆին կամ Պանտերա  սակագնային պլաններից, ամբողջությամբ և առանց ուշացումների վճարել են բոլոր ամսավճարները և չունեն ընթացիկ պարտավորություններ: Ucom-ի  կանխավճարային ծառայությունների բաժանորդներըհավատարիմ համարվելու համար պետք է առնվազն 6 ամիս շարունակ ակտիվորեն օգտվեն կանխավճարային ծառայությունից՝ այդ ընթացքում ակտիվ պահելով իրենց հեռախոսահամարը:

 

Ինչպե՞ս կուտակել Ucom միավորներ

 

Կանխավճարային

Ucom-ի հավատարիմ բաժանորդ լինելու համար ստացվող միավորներ
Ucom-ին միանալուց 6 ամիս անց (1 անգամ) 100 միավոր
Ucom-ի ծառայություններից ակտիվորեն օգտվելու դեպքում (յուրաքանչյուր եռամսյակի ավարտին) 100 միավոր

 

Միանվագ լիցքավորումից ստացվող միավորներ
500-999 դրամ  15 միավոր
1000 դրամ և ավելի 50 միավոր

 

Հավատարիմ բաժանորդ լինելու համար միավորներ ստանում են U1000, U1500, U2000, U3000, U!Պարզ, Իմ Ընկերներ, Իմ Երկիր, Իմ Համարներ, Իմ Ժամանակ, Մեկ Պարզ, Բարև, Level Up կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները: Հավատարմության համար առաջին 100 Ucom միավորները Դուք կստանաք Ucom-ի ծառայություններից օգտվելուց 6 ամիս հետո (հաշվարկվում է SIM քարտն ակտիվացնելու պահից): Բացի այդ, յուրաքանչյուր եռամսյակը մեկ Դուք կստանաք ևս 100 միավոր, այն պայմանով, որ այդ երեք ամիսների ընթացքում ակտիվորեն օգտվել եք Ucom-ի ծառայություններից և սպառել եք առնվազն 1500 դրամ։

Հավատարմության համար առաջին 100 միավորները, ինչպես նաև յուրաքանչյուր եռամսյակը մեկ ակտիվորեն օգտվելու դիմաց տրվող Ucom միավորները Դուք ստանում եք հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսներին, եթե Ձեր հեռախոսահամարը տվյալ ամսվա 1-ին ակտիվ է:

 

Իսկ հաշիվը լիցքավորելիս միավորներ ստանում են Բարև, Իմ ընկերները, Իմ երկիրը, Իմ ժամանակը և Իմ համարները կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները:

 

Դուք ցանկացած պահի կարող եք ստուգել Ձեր կուտակած Ucom միավորները ՝ Ձեր հեռախոսից հավաքելով *455#: Իսկ ակտիվացրած րոպեների, SMS և ինտերնետ փաթեթների մնացորդը կարող եք ստուգել՝ հավաքելով *133# և առաջարկվող մենյուից ընտրելով «Փաթեթներ» տարբերակը:

 

Հետվճարային

 

Ամեն Ամիս, Թիթեռ, Դելֆին, Պանտերա, Բացառիկ, Առյուծ  սակագնային պլանների, ինչպես նաև 2-ը 1-ում առաջարկի բաժանորդները կստանան  Ucom միավորներ իրենց ամսավճարից ավել  ծախսված գումարի 5%-ի չափով:

Ucom-ի 2-ը 1-ում ծառայության բաժանորդները կստանան Ucom միավորներ զեղչված ամսավճարից ավել ծախսված գումարի 5%-ի չափով: Օրինակ՝ եթե Դուք համակցել եք Թիթեռ 4000 և Ինտերնետ Հիմա 9000 բաժանորդագրությունները և ստանում եք ամսական 1000 դրամ զեղչ (Ձեր համակցված ամսավճարը կազմում է 12 000 դրամ), ապա  կստանաք Ucom միավորներ 12 000 դրամը գերազանցող ծախսերի 5%-ի չափով։ Ընդ որում, խոսքը վերաբերում է միայն բջջային ձայնային ծառայությունների ծախսերին։ Օրինակ` Ձեր Ինտերնետ Հիմա մոդեմից կամ MyFi-ից ուղարկված SMS-ների կամ ակտիվացված հավելյալ փաթեթների համար Ucom միավորներ չեն կուտակվի:

Յուրաքանչյուր ամիս մենք Ձեզ կտեղեկացնենք, թե նախորդ ամսվա ընթացքում քանի միավոր եք հավաքել: Դուք ցանկացած պահի կարող եք ստուգել Ձեր կուտակած միավորների քանակը` պարզապես Ձեր հեռախոսից հավաքելով *455#:

Իսկ ակտիվացրած րոպեների, SMS և ինտերնետ փաթեթների մնացորդը կարող եք ստուգել՝ հավաքելով *133# և առաջարկվող մենյուից ընտրելով «Փաթեթներ» տարբերակը:

  • Օգտվելով Ucom միավորներից՝ կարող եք ստանալ անվճար րոպեներ ու SMS-ներ Ucom ցանցում և ցանցից դուրս, ինչպես նաև անվճար ՄԲ-եր:

    Ստորև կարող եք տեսնել, թե յուրաքանչյուր փաթեթի ակտիվացման համար քանի միավոր է անհրաժեշտ․

    Ucom րոպեներ Ucom միավորներ
    60 րոպե ցանցի ներսում շաբաթ-կիրակի օրերին խոսելու համար 50
    120 րոպե ցանցի ներսում շաբաթ-կիրակի օրերին խոսելու համար 100
    30 րոպե ցանցի ներսում 150
    60 րոպե ցանցի ներսում 200
    120 րոպե ցանցի ներսում 250
    5 րոպե ցանցից դուրս 180
    15 րոպե ցանցից դուրս 500
    30 րոպե ցանցից դուրս 900

    Ucom SMS-ներ
    25 SMS բոլոր ցանցեր 400
    50 SMS բոլոր ցանցեր 750
    100 SMS բոլոր ցանցեր 1300

    Ucom ՄԲ-եր
    25 ՄԲ բջջային ինտերնետ 350
    50 ՄԲ բջջային ինտերնետ 600
    100 ՄԲ բջջային ինտերնետ 1000

    Միավորներն օգտագործելու համար Ձեր հեռախոսից հավաքեք *455 # և առաջարկվող մենյուում ընտրեք 1:

    Անվճար րոպեները նախատեսված չեն տեսազանգեր կատարելու համար, իսկ SMS-ները` կարճ համարներին հաղորդագրություններ ուղարկելու համար: Ucom միավորներով ձեռք բերված բոլոր փաթեթներն ունեն վավերականության ժամկետ. դրանք անհրաժեշտ է օգտագործել ձեռք բերելու պահից մինչև 15-րդ օրվա վերջը:

    Ակտիվացված փաթեթների մնացորդը կարող եք ստուգել՝ հավաքելով *133# , այնուհետև առաջարկվող մենյուից ընտրելով «Փաթեթներ» տարբերակը:

    Ծառայություններից օգտվելիս առաջին հերթին սպառվում են Ձեր ակտիվացրած րոպեներն ու SMS-ները, հետո միայն հաշվին եղած գումարը կամ ամսական ներառումները:

    Ռոմինգում գտնվելիս հնարավոր չէ օգտվել ձեռք բերված փաթեթներից, իսկգանձումները կկատարվեն ըստ Ձեր սակագնային պլանի:

    Ucom միավորներ ծրագիրը նախատեսված չէ Ucom Business ծառայության բաժանորդների համար։

    Ucom-ն իրավունք ունի ցանկացած պահի զրոյացնել կուտակված Ucom միավորները՝ այդ մասին մեկ ամիս առաջ տեղեկացնելով իր բաժանորդներին: