eSIM. երկու SIM քարտ Ձեր iPhone-ում

Ucom-ում Դուք կարող եք օգտագործել Ձեր iPhone-ը երկու SIM քարտով միաժամանակ: Անհրաժեշտ է պարզապես այցելել Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն և ակտիվացնել էլեկտրոնային SIM քարտ՝ eSIM:

Ձեր ներկայիս ֆիզիկական SIM քարտը eSIM քարտով փոխարինելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն։

Ucom ցանցում eSIM քարտատեսակը հնարավոր է ակտիվացնել, եթե Ձեր հեռախոսն ունի է eSIM տեխնոլոգիա։

eSIM տեխնոլոգիայով աշխատող ամենատարածված սմարթֆոնների մոդելներն են․

  • iPhone XR, XS, XS Max, որոնք աշխատում են iOS 13.0 և ավելի թարմ օպերացիոն համակարգով,
  • iPhone 11 / 11 Pro / 11 Pro Max;
    iPhone 12 / 12 Pro / 12 Pro Max;
    iPhone 13 / 13 Pro / 13 Pro Max;
    iPhone 14 / 14 Pro / 14 Pro Max/ 14 Plus;
    iPhone 15 / 15 Pro / 15 Pro Max / 15 Plus;
    iPhone 16 / 16 Pro / 16 Pro Max / 16 Plus;
    iPhone 12/13 mini; SE (2020), որոնք աշխատում են iOS-ի ցանկացած տարբերակով,
  • Galaxy S20 / S20+ / S20 Ultra;
    Galaxy S21 / S21+ / S21 Ultra;
    Galaxy S22 / S22+ / S22 Ultra;
    Galaxy S23 / S23+ / S23 Ultra;
    Galaxy S24 / S24+ / S24 Ultra;
    Galaxy S25 / S25+ / S25 Ultra;
    Galaxy A55
    Note 20, Note 20 Ultra;
    Z Fold 1/2/3/4/5/6;
    Z Flip 1/2/3/4/5/6
  • Pixel 3a, 3a XL; 4, 4 XL, 4a, 4a(5G); 5, 5a; 6, 6 Pro; 7, 7 Pro; 8, 8 Pro, 9a, 9, 9 Pro, 9 Pro XL
  • Huawei P40, P40 Pro

eSIM հնարավոր չէ ակտիվացնել Ucom ցանցում, եթե սմարթֆոնն արգելափակված է այլ օպերատորի կողմից, նույնիսկ հեռախոսի հետագա ապակոդավորման դեպքում։

 

eSIM-ն ակտիվացնելու համար անհրաժեշտ է․

  1. բաժանորդագրվել eSIM ծառայությանը և ստանալ հատուկ QR կոդ,
  2. բացել շարժական կապի կարգավորումներն ինտերնետին միացված սմարթֆոնի վրա,
  3. սկանավորել QR կոդը,
  4. ներբեռնել և հաստատել Ձեր բաժանորդագրությունը:

 

Եթե ցանկանում եք Ձեր ֆիզիկական SIM քարտը փոխարինել eSIM քարտով, պարզապես անձնագրով մոտեցե՛ք Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն։

eSIM ծառայությունը հասանելի է Ucom-ի ձայնային ծառայության բոլոր սակագնային պլանների հետ, բացառությամբ՝ Ունիվերսալ Պլյուսի։

  • Նոր սերնդի որոշ սմարթֆոններ, մասնավորապես iPhone մոդելի սմարթֆոնները, ունեն ներկառուցված SIM, որը կոչվում է eSIM: Այսինքն, եթե Ձեր սմարթֆոնն ունի նման հնարավորություն, մնում է միայն ակտիվացնել հատուկ ծրագրային ապահովումը և eSIM-ն անմիջապես կգործարկվի:

    Արդյունքում Դուք կունենաք ևս մեկ հեռախոսահամար սմարթֆոնում:

    Սա կարևոր նորամուծություն է մասնավորապես iPhone օգտագործողների համար, քանի որ նրանցից շատերը մշտապես զգում են երկրորդ SIM քարտի անհրաժեշտությունը: