Զանգերի վերծանման տրամադրում

Այս ծառայության շնորհիվ Դուք կարող եք ստանալ Ձեր զանգերի վերծանումն ինչպես Ucom-ի սպասարկման կենտրոններում, այնպես էլ առանց տանից դուրս գալու՝ պարզապես այցելելով Ucom-ի Ձեր Անձնական էջ:

  • Մուտքային և ելքային զանգերի ու ելքային կարճ հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկություն տրամադրվում է, եթե այդ զանգերն ու կարճ հաղորդագրությունները սակագրվել են և բաժանորդի համար ծառայության վճար առաջացրել։Չսակագրվելու և ծառայության վճար չառաջացնելու դեպքում մուտքային և ելքային զանգերի ու ելքային կարճ հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկություն չի տրամադրվում։ Մուտքային կարճ հաղորդագրությունների մասին տեղեկատվություն չի տրամադրվում։

  • Տեղեկությունները պարունակում են մուտքային և ելքային զանգերի ու կարճ հաղորդագրությունների հեռախոսահամարները, մուտքային զանգերի ստացման, ելքային զանգերի կատարման և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման ամսաթվերը, ժամերը, րոպեները, վայրկյանները, խոսակցությունների տևողությունները, ինչպես նաև ծառայությունների արժեքը:

  • Տեղեկությունները բաժանորդին տրամադրվում են փաստաթղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակներով:

  • Սպասարկման կենտրոնից վերծանում կարող եք ստանալ մինչև դիմելու պահին նախորդող 12 ամիս ժամանակահատվածի համար, իսկ Ucom հավելվածի միջոցով՝ առավելագույնը 62 օրվա համար:

  • Ucom հավելվածի կատարված հարցման հիման վրա վերծանումն ուղարկվում է Ձեր նշած էլեկտրոնային հասցեին բոլորովին անվճար, իսկ Ucom սպասարկման կենտրոններում վերծանումը թղթային տարբերակով ստանալու համար անհրաժեշտ կլինի վճարել վերծանման տրամադրման համար` 100 դրամ: Նշված գումարը գանձվում է 1 օրացուցային ամսվա համար՝ անկախ օրերի քանակից։