Զանգի վերահասցեավորում
Զանգի վերահասցեավորումը հնարավորություն է տալիս վերահասցեավորել զանգերը Ձեր բջջային հեռախոսից մեկ այլ հեռախոսի` ֆիքսված կամ շարժական, կամ էլ` ձայնային փոստի:
Ծառայությունն ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար պարզապես ընտրեք անհրաժեշտ տարբերակը, հավաքեք համապատասխան հրահանգը և սեղմեք զանգի կոճակը: Ծառայությունն անվճար է:
| Ակտիվացում | Ապաակտիվացում | |
|---|---|---|
| Բոլոր զանգերի համար | **21* համարը` ներառյալ կոդը # | ##21# |
| Երբ բաժանորդը չի պատասխանում զանգերին կոնկրետ նշված ժամին | **61* համարը` ներառյալ կոդը # | ##61# |
| Երբ բաժանորդը հասանելի չէ, կամ հեռախոսն անջատված է | **62* համարը` ներառյալ կոդը # | ##62# |
| Երբ համարը զբաղված է | **67* համարը` ներառյալ կոդը # | ##67# |