Վերալիցքավորում բիզնես
- Easy Pay և TelCell վճարման տերմինալներով
- Կանխիկ U!Pay և Իդրամի մասնաճյուղերում
- Բանկային փոխանցումով
Բանկային փոխանցումն անհրաժեշտ է կատերել «Ամերիաբանկ» ՓԲԸ Հ/Հ 1570043102134100 հաշվեհամարին:
Ֆիքսված կապի ծառայությունների հաշիվները վճարելիս նպատակ դաշտում պարտադիր է նշել բաժանորդագրման պայմանագրի ID-ն` idXXXXXXid ձևաչափով:
Շարժական կապի ծառայությունների հաշիվները վճարելիս նպատակ դաշտում պարտադիր պետք է նշել բաժանորդի Ucom հաշիվը՝ acXXXXXXac ձևաչափով:
Վերալիցքավորում արտերկրում
Մենք գիտենք, թե ճամփորդելիս որքան կարևոր է կապի մեջ մնալ ընտանիքի անդամների և ընկերների հետ: Այժմ Դուք կարող եք վերալիցքավորել Ձեր հաշիվը կամ կատարել այլ վճարումներ արտերկրում գործող ezetop, payfon24 և QIWI վճարման համակարգերի միջոցով:
ding*-ը վճարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս արտերկրում գտնվելիս առցանց լիցքավորել Ձեր հաշիվը: ding* համակարգով առցանց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել www.ding.com կայքում և հետևել համապատասխան հրահանգներին: Առցանց վճարումներն ընդունվում են MasterCard և Visa քարտերով, ինչպես նաև PayPal համակարգի միջոցով:
QIWI-ն հուսալի վճարային համակարգ է, որը հնարավորություն է տալիս կատարել վճարումներ Ucom ծառայությունների համար կայքի և տերմինալների միջոցով: QIWI վճարային համակարգը ունի ավելի քան 100.000 տերմինալներ Ռուսաստանում և ավելի քան 20.000 տերմինալներ ԱՊՀ երկրներում:
Պարբերական վճարումների ընդունում
Հետվճարային և ամսական բաժանորդագրությամբ (ձայնային հեռախոսակապի և շարժական ինտերնետ ծառայությունների) բաժանորդները այսուհետ կարող են վճարել Ucom-ի ծառայությունների համար բանկի միջոցով՝ առանց բանկ այցելելու՝ պարբերական վճարումների ընդունման ծառայության (այսուհետ` Ծառայություն) շնորհիվ:
Ծառայությանը կարող եք գրանցվել այցելելով Ucom-ի ցանկացած սպասարկման սրահ կամ Բանկի* մասնաճյուղ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
- պատշաճ կերպով լրացված և Ձեր կողմից ստորագրված պարբերական վճարումների հանձարարական-դիմումը,
- Ձեր բանկային կամ քարտային հաշվեհամարը,
- այլընտրանքային հեռախոսահամար,
- ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել Բանկի կողմից:
Ծառայությունն ակտիվանում, և դրա մատուցումը սկսվում է Ձեր կողմից պարբերական հանձնարարական-դիմումը ստորագրելու ամսվան հաջորդող ամսվա 11–ից, իսկ ոչ աշխատանքային օրվա դեպքում` դրան հաջորդող աշխատանքային օրը:
Յուրաքանչյուր ամիս Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվելու է հաշիվ` հաշվում նշված ամսվա ընթացքում Ucom-ի կողմից մատուցված շարժական ծառայություններից օգտվելու համար: Այս հաշվի հիման վրա Բանկն իրականացնում է հաշվում նշված պարտքի գումարի ելքագրում` հաշիվը ստանալու ամսվա 11-րդ օրվանից սկսած: Եթե գումարը ելքագրելու պահին Ձեր հաշվին չկան բավարար միջոցներ, ապա Բանկն իրականացնում է պարտքի գումարի ելքագրում մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ` օրական կատարելով ելքագրման մեկ փորձ: Գանձումը կատարելուն պես Դուք կստանաք կարճ հաղորդագրություն(SMS): Դուք կարող եք վիճարկել կամ առարկություններ ներկայացնել Ucom-ի կողմից ձեզ ներկայացված հաշվի վերաբերյալ` Ucom-ի կողմից սահմանված կարգով և պայմաններին համապատասխան: Ելքագրված գումարին համաձայն չլինելու դեպքում, Դուք կարող եք զանգահարել Բանկ՝ ստանալու համար տեղեկատվություն ելքագրված գումարի վերաբերյալ:
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ Բանկն իրավասու է իրականացնել պարտքի մնացած գումարի ելքագրում` Ձեր հաշվին բավարար միջոցներ լինելուն պես, մինչև պարտքի գումարի ամբողջական մարումը:
Եթե փոխում եք բանկը և/կամ Ձեր բանկային հաշիվը, ապա Դուք պետք է դադարեցնեք տվյալ Բանկի կողմից մատուցվող Ծառայությունը և կրկին ստորագրեք պարբերական հանձնարարական-դիմում՝ նոր բանկային տվյալներով: Տվյալ գործողությունները կարող եք կատարել Ucom-ի խանութներից մեկում կամ Ձեր բանկի ցանկացած մասնաճյուղում:
Դուք կարող եք հրաժարվել ծառայությունից՝ ցանկացած պահի այցելելով Ucom-ի սպասարկման սրահ կամ Բանկի մասնաճյուղ: Բանկը դադարեցնում է Ծառայության մատուցումը` Ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը Ձեր կողմից ստորագրելու ամսվան հաջորդող ամսվանից: Ծառայությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան բանկի դիմումի ձևը և կցել անձնագրի պատճենը: Ծառայության մատուցումը դադարեցվում է նաև Ձեր բանկային հաշվեհամարի փակման դեպքում, սակայն, անկախ Բանկի կողմից Ձեր Ծառայության մատուցման դադարեցման պատճառից, Դուք պարտավոր եք անձամբ ճշտել Ձեր պարտքն Ucom-ի նկատմամբ և պատասխանատվություն եք կրում այն ժամանակին վճարելու համար` թույլ չտալով դրա կուտակումը:
* Ծառայությունը հասանելի է հետևյալ 5 բանկի միջոցով՝
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
- Կոնվերս Բանկ
- ՎՏԲ-Հայաստան Բանկ
- ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ