Premium Wi-Fi+
Տանը Wi-Fi-ը չի՞ հասնում բոլոր սենյակներին կամ այնքան կայուն չէ՞, որքան կցանկանայիք։ Premium Wi-Fi+ ծառայությունը լավագույն լուծումն է՝ ապահովելով ավելի մեծ ծածկույթ և կայուն հասանելիություն տան բոլոր անկյուններում։
Premium Wi-Fi+ ծառայությունն անվճար է Unity 12500, 16000 և 20000 սակագնային պլաններին միանալու կամ դրանց անցում կատարելու դեպքում։
Գործող ավելի բարձր սակագնից ավելի ցածր արժեքով սակագնի անցնելիս ծառայության ամսական վճարը յուրաքանչյուր սարքի համար կկազմի 1500 դրամ, որը կգումարվի փաթեթի ամսավճարին։

| Տարածման շրջան* | 15-ից 30 մետր կախված տարածքում առկա պատնեշներից որոնք խոչընդոտում են ազդանշանի տարածումը |
| Արագություն* | 500 Մբ/վ |
| Հաճախականություն | 2.4 ԳՀց և 5 ԳՀց |
| Wi-Fi միացում | WF-810DF սարքը կարող է միանալ G-97RGT GPON-ին և Wi-Fi և լարային տարբերակով |
| Չափս | 178 x 105 x 36․7 սմ |
| Քաշ | 240 գ |
| Տեղակայում | Կարող է ամրացվել պատին կամ տեղադրել սեղանին |
| GPON-ի մոդել | G-97RGT |
| Սարքերի քանակ | Միաժամանակ G-97RGT GPON-ից կարող եք միացնել մինչև 3 հատ WF-810DF Mesh սարքավորում |
* Արագությունը և տարածման շրջանը կարող են տարբեր լինել և հիմնված են օպտիմալ միջավայրի համար: