N1 օպերատորը Հայաստանում

Ucom-ը միանգամից 5 մրցանակի է արժանացել Ookla® ընկերության կողմից շնորհվող Speedtest Awards հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում։

Ucom-ը հաղթող է ճանաչվել «Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետ», «Հայաստանում լավագույն ֆիքսված ցանց» և «Հայաստանում լավագույն շարժական ցանց», «Հայաստանում լավագույն շարժական ինտերնետով խաղային փորձառություն», «Հայաստանում լավագույն ֆիքսված ինտերնետով խաղային փորձառություն» անվանակարգերում՝ հաստատելով իր առաջատար դիրքը շուկայում և որակյալ կապ ապահովելու շարունակական աշխատանքը։

 

Speedtest Awards մրցանակները շնորհվում են Ookla® Speedtest-ի կողմից՝ ինտերնետի արագության և կապի որակի գնահատման համաշխարհային առաջատար հարթակի։

 

Ucom-ը պարգևատրվել է ՀՀ շուկայում գրանցած ամենաբարձր արդյունքների համար, որոնք հիմնված են իրական օգտատերերի կողմից իրականացված Speedtest թեստերի լայնածավալ վերլուծության վրա։

 

Speedtest Awards-ի մեթոդաբանությունը ներառում է մի շարք առանցքային ցուցանիշների համադրություն՝ ներբեռնման (download) և փոխանցման (upload) արագություններ, վեբ զննում (web browsing), տեսանյութերի դիտում (video streaming), իսկ որոշ անվանակարգերում՝ նաև խաղային փորձի գնահատում (Game Score)։ Վերջինս հաշվի է առնում ազդանշանի ուշացումը (latency) և դրա տատանումները (jitter)՝ իրական խաղային սերվերների հետ կապի պայմաններում։

  • Միացեք ամենաարագ շարժական ցանցին
    Ավելին
  • Միացեք լավագույն ֆիքսված ցանցին
    Ավելին