Վերադառնալ

Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում

Նոյեմբեր 6, 2026

Ucom-ի՝ Արտաշատի սպասարկման կենտրոնը վերաբացվել է նոր՝ Օգոստոսի 23-ի փ․ 93 հասցեում։ Նորացված կենտրոնը հաճախորդներին առաջարկում է առավել հարմարավետ պայմաններ և ժամանակակից միջավայր՝ Ucom-ի ծառայություններից օգտվելու, մասնագիտական խորհրդատվություն ստանալու և ընկերության նոր առաջարկներին ծանոթանալու համար։

Արտաշատի սպասարկման կենտրոնը Ucom-ի վաճառքի և սպասարկման 73 կենտրոններից մեկն է։ Այստեղ մեկ վայրում ներկայացված են ընկերության շարժական և ֆիքսված կապի, հեռուստատեսային ծառայությունների, Wi-Fi լուծումների և խելացի սարքերի առաջարկները։ Հաճախորդները կարող են ընտրել իրենց կարիքներին համապատասխան ծառայություններ, ձեռք բերել սարքեր և ստանալ անհրաժեշտ աջակցություն։

«Մեզ համար կարևոր է, որ Ucom-ի ծառայություններից օգտվելը լինի հնարավորինս պարզ և հարմարավետ՝ անկախ նրանից, թե Հայաստանի որ քաղաքում կամ համայնքում է բնակվում մեր բաժանորդը։ Սպասարկման կենտրոնների արդիականացումը հենց այդ մոտեցման մասն է։ Մենք ձգտում ենք ստեղծել միջավայր, որտեղ հաճախորդը կարող է ոչ միայն արագ լուծել իր հարցերը, այլև ծանոթանալ տեխնոլոգիական նոր հնարավորություններին և ընտրել իր առօրյան ավելի հարմարավետ դարձնող լուծումներ», -  նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Արտաշատի սպասարկման կենտրոնում՝ նոյեմբերի 6-ից 13-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։

Ucom-ը հետևողականորեն զարգացնում և արդիականացնում է իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը՝ նպատակ ունենալով բարելավել սպասարկման որակը, ընդլայնել ծառայությունների հասանելիությունը և Հայաստանի տարբեր համայնքներում բաժանորդներին առաջարկել միասնական սպասարկման փորձառություն։