Նոր Unity՝ ավելի մեծ հնարավորություններ և ավելի շատ առավելություններ
Մեր օրերում կապը պարզապես զանգը կամ ինտերնետ չէ։ Այն մեր առօրյայի անբաժան մասն է, որ պետք է լինի հարմարավետ, անխափան և ամբողջական՝ անկախ նրանից, տանն եք, ճանապարհին, թե աշխատավայրում։ Հենց այդ պատճառով էլ մենք վերափոխել ենք Unity-ն՝ մեկ փաթեթում միավորելով այն ամենն ինչն անհրաժեշտ է լիարժեք կապի համար։
Հաշվի առնելով մեր բաժանորդների հետադարձ կապն ու ակնկալիքները՝ Unity փաթեթները դարձրել ենք ավելի հարմարավետ, շահավետ և համապատասխան ժամանակակից կյանքի ռիթմին։
Միավորելով Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայությունները մեկ փաթեթում՝ բաժանորդները կվճարեն մինչև 50% ավելի քիչ գումար, քան այդ ծառայություններին առանձին-առանձին բաժանորդագրվելու դեպքում, և կստանան՝
-
մինչև 800Մբ/վ արագությամբ տան ինտերնետ
-
ավելի շատ րոպեներ և ինտերնետ
-
Ucom-ի նոր՝ Uplay TV և մեդիա հարթակից օգտվելու հնարավորություն
Հիմնական ներառումներից բացի, որոշ փաթեթներում արդեն հասանելի են մի շարք լրացուցիչ ծառայություններ՝ առանց հավելավճարի։ Unity 16,000 կամ 20,000 փաթեթներն ընտրելով բաժանորդները կստանան նաև՝
-
ArmFlix ֆիլմադարանի անվճար հասանելիություն
-
Premium Wi-Fi Plus՝ կայուն և հուսալի ինտերնետ տան յուրաքանչյուր հատվածում
-
լրացուցիչ TV սարք՝ ևս մեկ TV ծառայության տրամադրում առանց հավելավճարի
Ինչու՞ ընտրել Unity-ին
-
մինչև 50% տնտեսում
-
մատչելի սակագնով Super SIM քարտեր
-
Uplay TV և մեդիա հարթակից օգտվելու հնարավորություն
-
արագ, կայուն կապ տանը և ամենուր
Ծանոթացեք Unity-ի փաթեթներին առավել մանրամասն և ակտիվացրեք ծառայությունն այստեղ:
* Նշված է առավելագույն արագությունը Unity 20.000-ի դեպքում